2023-ի բյուջեում Հայաստանն Արցախին 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կհատկացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում է 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:

2023 թվականի ՀՀ պետական բյուջեում Արցախի ֆինանսավորումը 144 միլիարդ դրամի չափով է նախատեսված: Նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այս տարեսկզբին նույնպես 144 միլիարդ դրամ էր: Մենք Արցախի կառավարության մեր գործընկերների հետ տարվա ընթացքում բազմիցս ենք վերադառնում այն հարցին, թե ֆինանսական միջոցների կարիքն ինչպիսին է, և որոնք են այն խնդիրները, որ առաջնահերթ լուծում են պահանջում: Դրանց մի զգալի մասը բնակարանային շինարարությանն է վերաբերում, որոնք շատ մեծ տեմպերով այս տարվա ընթացքում իրականացվում են, այդ թվում՝ ՀՀ Կառավարության շատ մեծ աջակցությամբ: Քանի որ շինարարությունն այս տարի մեծ ծավալով է իրականացվում, գալիք տարվա ընթացքում, ըստ մեր քննարկումների, եթե պահում ենք ֆինանսավորման այն ծավալը, որն այս տարվա չափ նախատեսված էր, դա արդեն նրանց մեծ ճկունություն է տալիս այլ կարևոր հարցերի անդրադառնալու և դրանք ֆինանսավորելու համար»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ Կառավարության ուշադրությունը, ապա դրանք կքննարկվեն ու կստանան համապատասխան լուծումներ կամ հավելյալ հատկացումներ:

Մանրամասները՝ տեսանյութում։