2023-ին կապիտալ ծախսերը կկազմեն 548 մլրդ դրամ․ դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3,1 %ի չափով. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:

Հայաստանում 2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերը զգալիորեն կավելանան։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ կապիտալ ծախսերի գումարը կկազմի մոտ 548 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա կապիտալ ծախսերը կգերազանցի 49 տոկոսով։ Այսպիսով, կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ 5,9 տոկոս նիշին, ինչը 1,5 տոկոսով ավելին է, քան 2022թ.։

«Նման մակարդակը նախատեսվում է պահպանել նաև գալիք տարիներին, ինչն արդեն բարձր ցուցանիշ է։ Բոլոր կապիտալ ծախսերի երեք քառորդը կուղղվի  պաշտպանական ենթակառուցվածքի, ինչպես նաև անվտանգային այլ ենթակառուցվածքների ֆինանսավորմանը»,- նշեց Խաչատրյանը։

ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3,1 %ի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։