Պուտինը պատրաստվում է երկարատև պատերազմի, ոչ թե էսկալացիայի․ISW

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ուկրաինական պատերազմի հերթական զեկույցում  նշում է, որ ՌԴ նախագահն ավելի շուտ պատրաստվում է երկար արշավի՝ ներկա օկուպացված տարածքները պահելով ու նորերը գրավելու փորձերով, քան կտրուկ քայլերի, օրինակ՝ միջուկային զենքի կիրառման կամ հակառակը հրադադարի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ISW-ի վերլուծաբանների կարծիքով՝ այդ մասին է վկայում Վլադիմիր Պուտինի կողմից «մասնակի մոբիլիզացիայի» անցկացումը։

«Նա այդ մոբիլիզացիայի համար շատ բարձր  արտաքին քաղաքական գին է վճարել այլ երկրներ հարյուր հազարավոր ռուսների փախուստով, աննախադեպ բողոքի ցույցերով և նույնքան աննախադեպ քննադատությամբ ռուս զինվորականների և ռուսական իշխանությունների գործողությունների վերաբերյալ: Այդ գինն իմաստ ունի վճարել, եթե Պուտինը մտադիր է շարունակել պատերազմը և հասկանում է, որ անհրաժեշտ է անհապաղ համալրում  ուղարկել Ուկրաինա՝ նախքան նոր զորակոչը և իրավիճակը շրջել իր օգտին»,-գրում են ինստիտուտի փորձագետները։

Նրանց կարծիքով՝ Պուտինը հուսով է, որ ներկայում մոբիլիզացվածները Ուկրաինայում դիրքերը կպահեն մինչև գարուն, մինչ ժամկետայիններն անցնեն նախնական պատրաստությունը՝ 4-6 ամիս, որից հետո կարող են ուղարկվել պատերազմի, նոր հարձակումների։

Միաժամանակ, ըստ ISW-ի՝ Պուտինը երազում է, որ ցուրտ ձմեռը և վառելիքի պակասը կստիպեն եվրոպական երկրներից մի քանիսին կրճատել օգնությունն Ուկրաինային և ավելի զիջող դառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Փորձագետները միաժամանակ հիշեցնում են, որ պահեստազորայինների մեկ երրորդն արդեն ուկրաինական ճակատում է, բայց դա էական փոփոխությունների չի հանգեցրել։ Ըստ այդմ՝ հապճեպ  պատրաստված ժամկետային զինծառայողների ժամանումը ևս դժվար թե շրջադարձի հանգեցնի։

 

Էմմա Չոբանյան