Հայաստանում է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում հոկտեմբերի 30-ին քառօրյա այցով Հայաստան է այցելել Հայաստանում կլինի ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Դեսպան ՄըՔին իր այցով կխթանի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև գործակցությունը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների և երկու ժողովուրդների միջև երկար տարիների հարաբերությունների վրա: Դեսպան ՄըՔիի հետ միասին Հայաստան կայցելի նաև Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ՝ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին:

Դեսպան ՄըՔիի օրակարգում ընդգրկված են հանդիպումներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպումների քննարկման շրջանակն ընդգրկում է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը Հայաստանի հետ՝ ժողովրդավարության և տնտեսական անվտանգության զարգացման տեսանկյունից։

Դեսպան ՄըՔին կհանդիպի նաև մամուլի ներկայացուցիչներին ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի շահառուներին, կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությանը։

Իր հանդիպումներում դեսպան ՄըՔին կընդգծի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին շարունակել իր ուղին և առաջ գնալ դեպի ժողովրդավարական բարեփոխումներ, աջակցել կոռուպցիայի կանխարգելման ջանքերին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների խթանմանն ու տնտեսական բարգավաճմանը»,- ասված է հաղորդագրությունում։