Մեզնից յուրաքանչյուրը պետք է իրեն համարի ՀՀ-ի մի մասնիկ, իր գործունեությունը ծառայեցնի մեր երկրի հզորացմանը. Դումանյան

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվող hամաշխարհային հայկական գագաթնաժողովի «Համառոտ ներկայացում․ կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ քննարկվել են նաև Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտները բարելավելու ուղղություններով, և նախաձեռնված ծրագրերը՝ ՀՀ կրթական համակարգը զարգացնելու, այն ավելի լավն ու արդյունավետ դարձնելու համար:

«Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այսօր դիտարկվում են այլ հարթության վրա՝ պայմանավորված մեր ժողովրդի և մեր պետության առջև ծառացած խնդիրներով, մարտահրավերներով և հարցերով: Այսօր մենք պարտավոր ենք այդ հարցերին գտնել ընդհանուր պատասխաններ, որոնք բոլորիս կողմից կլինեն ընդունելի: Մեզնից յուրաքանչյուրը լինի Հայաստանում, թե Սփյուռքում, պետք է իրեն համարի Հայաստանի Հանրապետության մի մասնիկ, իր գործունեությունը ծառայեցնի մեր երկրի հզորացմանը և զարգացմանը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև նախարարության ծրագրերը, որոնք վերաբերում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, Սփյուռքում գործող կրթօջախներին դասագրքերով ապահովմանը, հայագիտական ուղղվածությամբ ինստիտուտներ և կենտրոններ ունենալուն:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում Սփյուռքի ներկայացուցիչները տեղացի գործընկերների հետ քննարկելու են համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները:

Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, Սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն։

Գագաթնաժողովին Երևանում հյուրընկալվել են մոտ 600 մասնակիցներ Սփյուռքի ավելի քան 50 երկրներից, Հայաստանից և Արցախից: Նրանք ներկայացնում են համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Գագաթնաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում տեղի են ունենալու 10 պանելային քննարկումներ, համաժամանակյա 15 նիստեր, ազատ ձևաչափով 2 հանդիպումներ:

Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարեր կդառնան: