Հայաստան «հոսող» գումարները կրկնապատկվել են․ ՀՀ ֆիզիկական անձանց փոխանցված գումարները՝ թվերով

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումներն աճել են գրեթե երկու անգամ։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից։

Եթե նախորդ տարվա առաջին 8 ամիսներին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցվել է շուրջ 687 մլրդ 62 մլն դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում փոխանցումները կազմել են շուրջ 1 տրիլիոն մլրդ 279,7 մլրդ դոլար։ Այսինքն՝ կարելի ա ասել՝ դեպի ՀՀ ֆիզիկական անձանց փոխանցվող գումարները կրկնապատկվել են։ Այնուամենայնիվ, նշենք, որ գումարների ներհոսքն իր պիկին է հասել հուլիսին, որից հետո նվազման միտում է նկատվում։

Սա մեծապես պայմանավորված է Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ավելացմամբ։ Այսպես․ եթե նախորդ տարվա առաջին 8 ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել շուրջ 280,85 մլրդ դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում փոխանցումները կազմել են 825,2 մլրդ դոլար, այսինքն՝ ֆիզիկական անձանց փոխանցված գումարներն աճել են գրեթե 3 անգամ։ 

Աճել են նաև ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները։ 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել շուրջ 187,1 մլրդ դրամ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 195,8 մլրդ դոլար։

Ռուսաստանից Հայաստան փոխանցումներն առավելապես աճել են մարտ-ապրիլ ամիսներին՝ համապատասխանաբար կազմելով շուրջ 57․3 և 81,9 մլրդ դրամ։ Սա կապված է այդ ամիսներին սկիզբ առած ռուս-ուկրաինական պատերազմով և դրա պատճառով Հայաստան եկած զբոսաշրջիկների աճով։ Հունիսին փոխանցումներն արդեն կազմել են 190,7 մլրդ դրամ։ 

Պետք է հաշվի առնել նաև գումարի արտահոսքը։ Դեպի Հայաստան դրամական փոխանցումների աճին զուգահեռ աճել են նաև Հայաստանից փոխանցումները դեպի արտերկիր։

Այսպիսով՝ հունվար-օգոոստոսին Հայաստանից փոխանցումները կազմել են 392,4 մլրդ դրամ, այսինքն՝ Հայաստան ուղարկված գումարները շուրջ 57 %-ի չափով արտահոսք է եղել դեպի այլ երկրներ։ Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահոսքը կազմել է 663,4 մլրդ դրամ։ Այսինքն՝ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանից արտահոսքը եղել է ներհոսքի շուրջ 51 %-ի չափով:

Այսպիսով՝ ուսումնասիրելով Կենտրոնական բանկի հրապարակած թվերը, կարող ենք ասել, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին աճել է նաև Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը՝ այլ կերպ ասած՝ այն գումարը, որը եկել է ու մնացել Հայաստանում։ Եթե նախորդ տարվա 8 ամիսներին այն կազմել է 294 մլրդ 567 մլն դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 616 մլրդ 275 մլն դրամ։ Այսինքն՝ ՀՀ զուտ ներհոսքը կրկնապատկվել է։

Անժելա Պողոսյան