ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և անկախության համար. Նեդ Փրայս

Լուրեր

26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Բոլորը

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում ի պատասխան հարցի, թե կա արդյոք վաշինգտոնյան ծրագիր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առնչությամբ և եթե կա, ապա ինչով է տարբերվում խաղաղության հաստատման Պուտինի տարբերակից, պատասխանել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության ջանքերը, միայն այն բանի համար, որպեսզի նորից չկրկնի, որ Հայաստանն ու Ադրբեջնանն են որոշելու, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն առաջիկա բանակցություններին։

Պետքարտուղարության մամուլի ծառայությունը հրապարակել է հարցուպատասխանի սղագրությունը, որը ներկայացնում ենք թարգմանաբար։

-Հայաստան-Ադրբեջանի հետ կապված կարո՞ղ եք մեզ տրամադրել որոշ մանրամասներ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի՝ Բաքու կատարած զանգի վերաբերյալ, և արդյոք ԱՄՆ-ը ներկայումս նախապատրաստո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը: Այս պահին որոշակի շփոթություն կա խաղաղ գործընթացի շուրջ՝ Սևծովյան գագաթնաժողովից առաջ։ Պուտինը նախօրեին շարադրեց իր տեսակետները և շոշափեց Վաշինգտոնի մրցակցային պլանը, որը պարզապես հակասում է նրան, ինչ մենք քննարկել ենք մի քանի շաբաթ առաջ: Իսկապե՞ս կա Վաշինգտոնի որևէ ծրագիր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։ Եվ եթե այո, ապա ինչո՞վ է դա տարբերվում խաղաղության հաստատման Պուտինի տարբերակից: Եվ հաշվի առնելով դա՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք Սոչիի առաջիկա հանդիպումից։ Շնորհակալություն։

-Շնորհակալություն, նախ նշեմ, որ որոշակի անկյուններից, այդ թվում՝ Մոսկվայից, շարունակվում է ապատաեղեկատվության տարածումը, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ մեր մտադրություններին:

Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ այս երկու երկրների գործընկերն է եղել: Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և անկախության համար ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա։

Մենք շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, և դա անում ենք միայն ու միայն մեկ նպատակի համար, այն է՝ վերջ դնել բռնությանը և այս երկրները դնել կայուն և համապարփակ խաղաղության ճանապարհի վրա: Մենք խրախուսել ենք և հստակ ասել Հայաստանին և Ադրբեջանին, որ նրանք պետք է հանդիպեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է իրենց համար։ Մենք հավատում ենք ուղիղ երկխոսության արդյունավետությանը՝ խնդիրների լուծմանն ու կայուն խաղաղության հասնելու համար:

Ես չեմ պատրաստվում կոնկրետ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության ջանքերը, միայն այն բանի համար, որպեսզի նորից չկրկնեմ, որ այս երկու երկրներն են որոշելու, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն առաջիկա բանակցություններին։

Կարծում եմ, աշխարհը գիտի Ռուսաստանի պատմությունը՝ կապված նրա հարևանների ու ՌԴ-ի արած հարևանության հետ․ 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան, ՌԴ-ի շարունակվող դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան շատ քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և, դժվար թե, հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Մենք կարծում ենք, որ դա կտրուկ հակասում է Միացյալ Նահանգների մոտեցումներին:

Եվ կրկին՝ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին բռնությանը վերջ դնելու և կայուն ու համապարփակ խաղաղության հասնելու գործում, որը շատ են ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում պատասխանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, ասել էր․ «Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը, մենք հանդես ենք գալիս խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման օգտին։ Հայաստանի գործն է, թե պայմանագրի որ տարբերակն ընտրի։ Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված, վաշինգտոնյան համաձայնագիրը, որը, ինչքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը՝ խնդրեմ»։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ վաշինգտոնյան կամ արևմտյան խաղաղության պայմանագրի նախագիծ չկա, գոյություն չունի։ «Կա ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմն աշխատել է այս ընթացքում, աշխատանքն ավարտվել է, որի շուրջ քննարկում կլինի։ Ռուսական նախագիծ կա. վարչապետն ասաց, որ այն ներկայացվել է սեպտեմբերին, և հայկական կողմը համաձայնել է այս առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի՝ ադրբեջանական կողմի համար»,- ասել էր Մարուքյանը։