Կանադայի, Մեքսիկայի և ԵՄ-ի արձագանքը ԱՄՆ-ի որոշմանը. VOA

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

ԱՄՆ-ի առևտրային մի շարք գործընկերներ սպառնում են հակակշիռ քայլեր իրականացնել ընդդեմ ԱՄՆ-ի այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համաձայն հունիսի 1-ից ուժի մեջ մտան հարկեր պողպատի ու ալյումինի ներկրումների վրա. գրում է VOA-ն:

Միացյալ նահանգների խոշորագույն առևտրային գործընկերներից մի քանիսը խոստանում են հակահարված հասցնել ԱՄՆ-ին՝ ի պատասախան Թրամփի որոշմանը,որի համաձայն՝ Եվրամիությունից, Մեքսիկայից և Կանադայից պողպատի ներկրման սակագինը կկազմի 25 տոկոս, իսկ ալյումինի ներմուծման սակագինը՝ 10 տոկոս:

Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ հարկավոր է գնալ այս քայլին արդյունաբերական բնագավառում կարևոր արտադրական ոլորտների և աշխատատեղերի պահպաման նպատակով:

Բոստոնի հարևամությամբ գտնվող Riverdale Mills ընկերությանը պատկանող փոքր գործարանը բիզնես գործունեություն է ծավալում ձկնարդյունաբերության և անվտանգության ոլորտներում: Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ սակագների սահմանումը ուղղակի վնաս է հասցնելու նրա բիզնեսին և հաճախորդներին:

Ըստ նրա՝ ներմուծվող պողպատի սակագինը նշված ոլորտներում դժվարացնելու է մրցակցությունը Չինաստանի և Իտալիայի մրցակիցների միջև:

Մրցակցային ձեռնարկությունների ինստիտուտի վերլուծաբան Ռայան Յանգի կարծիքով սակագների բարձրացումը կազդի նաև ամերիկացիների ընդհանուր կենսամակարդակի վրա:

«Աշխատատեղերի կորստից բացի այս փոփոխությունը որոշակի անորոշություն կստեղծի և կոշտ հարցեր կառաջացնի շատ ընտանիքների մոտ, քանի որ մարդիկ պետք է հասկանան ինչպես են կատարելու բնակարանային ու կոմունալ վճարումները: Նախագահը պետք է պատրաստ լինի պատասխանել այս հարցերին», – գտնում է վերլուծաբան Ռայան Յանգը:

Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդուն սակագների ավելացումը «անընդունելի» է որակել՝ խոստանալով համապատասխան հակահարված հասցնել:

Կանադայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կանադան իր հերթին կավելացնի ԱՄՆ-ից Կանադա ներկրվող պողպատի, ալյումինի և այլ ապրանքատեսակների սակագները՝ հաշվի առնելով, որ միայն 2017 թվականի Կանադական արտահանման վրա ԱՄՆ-ի այս որոշումից կրած ֆինանսական վնասը կազմում է մոտ 16 մլրդ դոլար:

Նշենք, որ Մեքսիկան նույնպես տեղեկացրել է, որ համապատասխանաբար կարձագանքի ներկրման սակագների կիրառման մասին ԱՄՆ-ի որոշմանը:

Թեև Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները մասսամբ բխում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը շահերից Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ԱՄՆ-ի այս որոշումը սխալ է որակել ու նշել, որ «տնտեսական ազգայնականությունը տանում է դեպի պատերազմ»: