Հ2-ը մայրաքաղաքային սլոթում չի հեռարձակվի․ ՀՌՀ-ն հրապարակեց որոշումը 

Լուրեր

20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր իրականացրեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը։ 78 միավորով հաղթող ճանաչվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։ «Հայկական երկրորդ հեռուստալիք» ՍՊԸ-ն ստացավ 55 միավոր։ «Ոոոշումը կուղարկենք 3 օրյա ժամկետում»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հիշեցնենք՝ դեռ 2021-ի հունիսի 4-ին, երբ Առաջինի լրատվական ալիքը շահեց հեռարձակման մրցույթն ու Երևանում սփռման լիցենզիա ստացավ, արդյունքները կասկածի տակ առավ մրցույթի մյուս մասնակիցը՝ Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը: Մրցույթն անվավեր ճանաչելու պահանջով Հ2-ը դիմեց վարչական դատարան, հայցը բավարարվեց: Ապա հակընդդեմ հայցով Վերաքննիչ գնաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, երկրորդ ատյանն անփոփոխ թողեց առաջինի որոշումը: Գործը հասավ Վճռաբեկ, ու արդեն այս տարվա հունիսի 7-ին երրորդ ատյանը մերժեց քննություն սկսել՝ արդյունքում օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչի՝ հօգուտ Հ2-ի կայացրած որոշումը:  Այդուհանդերձ, այսօր կայացած քվեարկությամբ Հ2-ը դարձյալ ավելի քիչ միավորներ հավաքեց և մայրաքաղաքային սլոթում կհեռարձակվի Առաջինի լրատվական ալիքը։