Առաջարկվել է առավել արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ սահմանել նպաստառուների կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրացման համար

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հոկտեմբերի 27-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել նպաստի համակարգում առկա խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետ Էդուարդ Պետրոսյանը եւ ՄՍԾ-ի պետի տեղակալ Անի Չիլինգարյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանձնաժողովի անդամները բարձրացրել են պետական նպաստների համակարգում առկա վարչարարության խնդիրները, մասնավորապես, նպաստառուի հաշվառման եւ փաստացի բնակության հասցեների անհամապատասխանության, հասցեի փոփոխության դեպքում տարածքային կենտրոններին տեղեկացնելու պարտավորության չիմացության կամ այլ հիմքերով նպաստի իրավունքի դադարեցման հետ կապված հարցերը:

Նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ՄՍԾ տարածքային կենտրոնների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքը եւ վերհանած խնդիրները, որոնք հիմնականում պայմանավորված են համապատասխան էլեկտրոնային շտեմարանների բացակայությամբ: Պատգամավորների կողմից առաջարկվել է առավել արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ սահմանել նպաստառուների կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրացման համար:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ոլորտին վերաբերող այլ հարցերի, որոնք արձանագրվել են պատգամավորների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակ: