«Եթե Պուտինը չի պատրաստվում միջուկային սպառազինություն կիրառել, ապա ինչո՞ւ է անընդհատ խոսում դրա մասին». Բայդեն

Լուրեր

20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թերահավատություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերի վերաբերյալ, թե ինքը մտադիր չէ միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պուտինը հինգշաբթի իր ելույթում հայտարարել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել և «միայն պատասխանել է արևմտյան առաջնորդների միջուկային շանտաժին»։

«Եթե նա մտադրություն չունի, ինչո՞ւ է անընդհատ խոսում այդ մասին, ինչո՞ւ է խոսում մարտավարական միջուկային զենք կիրառելու ունակության մասին», -ասել է Բայդենը NewsNation հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը կարող է քննարկել «կեղտոտ ռումբ» օգտագործելու հարցը և պատրվակ է ստեղծում դրա համար Ուկրաինային մեղադրելու համար: Միևնույն ժամանակ, Քիրբին նշել է, որ Վաշինգտոնը դրա որևէ նախանշան դեռ չի տեսել։