Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Կրաուտին և դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները, մասնավորապես՝ տարեցների ակտիվ ծերացմանը, աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը, հաշմանդամություն ունեցող անձանց և միայնակ տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված մի շարք հարցեր՝ անդրադառնալով նաև այս համատեքստում հուշագրի ստորագրման հնարավորությանը։

Ընդգծելով իրականացվող և նախատեսվող ծրագրերում համատեղ աշխատանքների կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները վերջինս քննարկել է նաև Հռոմում Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Նախարարները պատրաստակամություն էին հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային զարգացման ուղղությամբ։

Այսօր կայացած հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների ձևաչափով՝ բանավոր պայմանավորվածությունները տեղափոխելով գործնական փուլ։