Ռուսաստանում առաջին քրգործն է հարուցվել պատերազմին մասնակցելուց հրաժարվելու համար

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Ռուսաստանում առաջին քրեական գործն է հարուցվել պատերազմին մասնակցելուց հրաժարվելու համար։ Ռուսական բանակում պայմանագրային հիմունքով ծառայող անձին մեղադրանք է առաջադրվել պատերազմի ժամանակ հրամանը չկատարելու համար, հայտնել է Agora իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը։

Չիկովը չի նշել ո՛չ ամբաստանյալի անունը, ո՛չ այն շրջանը, որտեղ նա ծառայել է, ո՛չ էլ գործի հարուցման ամսաթիվը։

ՌԴ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2,1 մասը, որով գործ է հարուցվում զինծառայողների նկատմամբ, նախատեսում է 2-ից 3 տարվա ազատազրկում՝ պատերազմի ժամանակ հրաման չկատարելու կամ ռազմական գործողություններին մասնակցելուն հրաժարվելու համար։ Այս հոդվածը պատգամավորները քվեարկությամբ ընդունել են սեպտեմբերի 24-ին՝ ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելուց հետո։

Այս գործով մեղադրյալ դարձած զինվորականը հրաժարվել է ռազմաճակատ մեկնելուց, պարզաբանում է Չիկովը։ Իրավապաշտպանը հայտնել է նաև զորամասը լքելու համար մոբիլիզացված տղամարդու դեմ առաջին քրեական գործի մասին։

Ուկրաինա ներխուժման սկսվելուց հետո ռուսաստանցիներին սկսեցին ակտիվորեն հավաքագրել պայմանագրային ծառայության համար։ Որոշ պայմանագրայիններ, հայտնվելով պատերազմի դաշտում, հաղորդումներ են ներկայացրել ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին, ինչի պատճառով բախվել են սպառնալիքների և բռնությունների:

Տաթև Ֆռանգյան