ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Քաղաքականություն
27.10.2022 | 17:24Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Նա նաև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան՝ ավելին իմանալու 1,5 միլիոն հայերի կյանք խլած ցեղասպանության մասին և գրառում արեց պատվավոր հյուրերի գրքում»,- ասված է հաղորդագրությունում։