Առատաշեն բնակավայրում շչակ է գործարկվելու
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
«Գործարկվելու է բնակավայրի շչակը»,- ասված է հաղորդագրությունում։