Բրիտանական ընդդիմությունը Սունակի նշանակումից հետո արտահերթ ընտրություններ է պահանջում

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը Համայնքների պալատում, որպես կառավարության նոր ղեկավար, դիմել է ընդդիմությանը: Կառավարության ղեկավարի փոփոխության հաջորդ օրը Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Սայրուս Սթարմերը պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Նա վրդովված հայտարարել է, որ Սունակի մրցակիցների՝ պայքարից հրաժարվելու պատճառով կառավարության ճակատագիրը որոշել է պահպանողականների միայն մեկ հանձնաժողովը, գրում է Euronews-ը։

«Անգամ նրա կուսակիցները գիտեն, որ նա չի ներկայացնում բոլորին։ Ահա թե ինչու նա միակ անգամ, երբ մասնակցել է մրցակցային ընտրություններին, պարտություն է կրել նախկին վարչապետից։ Ինչո՞ւ աշխատողներին հնարավորություն չտալ արտահայտելու իրենց կարծիքը, ինչո՞ւ չնշանակել համընդհանուր ընտրություններ»,- ասել է նա։

Ի պատասխան՝ Ռիշի Սունակն ասել է, որ օգտվում է մանդատից, որն իր կուսակցությունը ստացել է 2019 թվականի ընտրություններում հաղթելու արդյունքում։

«Մեր մանդատը հիմնված է այն մանիֆեստի վրա, որոնց շնորհիվ մենք ընտրվել ենք։ Հիշեցնեմ, որ ընտրություններն արդեն անցել են, որոնց արդյունքում մենք հաղթեցինք, իսկ նրանք պարտվեցին»,- ասել է նա։

Ռիշի Սունակը որպես պահպանողականների առաջնորդ և կառավարության ղեկավար իր առաքելությունն անվանում է ընտրողների վստահության վերականգնում՝ ինչպես իր կուսակցության, այնպես էլ պետական ինստիտուտների նկատմամբ այն սկանդալներից հետո, որոնք հանգեցրել են պահպանողականների երկու կաբինետների վաղաժամ փոփոխության:

Տաթև Ֆռանգյան