Այսօր լրանում է 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այսօր լրանում է  1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 23-րդ տարելիցը։ Հոկտեմբերի 27-ին, հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։    Ահաբեկչությանը զոհ  գնացին 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: Կրակոցների հետևանքով ևս 8 մարդ վիրավորվել էր։

Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։  Պատանդի կարգավիճակում էին հայտնվել նաև նիստը լուսաբանող լրագրողները, սակայն նրանց, ինչպես նաև վիրավորներին որոշ ժամանակ անց դուրս էին թողել։ Պատանդառված մյուս գործիչներն ազատ էին արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Ահաբեկչության կազմակերպման և իրականացման մեջ մեղադրվողների դատավարությունը տևեց մի քանի տարի․ դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի կողմից։ 6 հոգի՝ այդ թվում խումբը ղեկավարած Նաիրի Հունանյանը դատապարտվեց ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Չնայած դրան՝ իրավապաշտպանները մինչ օրս էլ պնդում են, որ ահաբեկչության իրական պատվիրատուներն ու շահառուներն այդպես էլ մնացել են չբացահայտված և անպատիժ։