Սկսել քաղաքական համախմբման գործընթաց. «Ժառանգություն» կուսակցության կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ հետեւում է թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գործադիր իշխանության ղեկը ստանձնած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրա հետ համագործակցաբար կառավարություն ձեւավորած խորհրդարանական չորս կուսակցությունների գործունեությանը՝ ուղղված Հայաստանում օրինականության հաստատմանը եւ երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելուն. ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Մենք գտնում ենք, որ վերջապես Հայաստանում հնարավորություն է ստեղծվել ձեւավորել օրինական իշխանություն՝ մրցակցային հենքով, գաղափարների եւ սկզբունքների համադրման եւ քաղաքական բանավեճի արդյունքում:

Միեւնույն ժամանակ, մեզ համար տեսանելի են այն վտանգները եւ մարտահրավերները, որոնք դեռ կանգնած են երկրի առջեւ՝ անցումային այս շրջանում, երբ ժողովրդավարության վերջնական եւ անշրջելի հաստատումը դեռեւս տեղի չի ունեցել, իսկ քրեաօլիգարխիկ համակարգը եւ ի թիվս այլոց՝ այն  ներկայացնող ՀՀԿ միջուկը դեռ պարունակում է իր մեջ սաբոտաժի իրականացման ներուժ: Դա են ցույց տալիս գնաճի եւ աշխատատեղեր փակելու սպառնալիքները, որոնց դեմ են առնում իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելուն մի կողմից եւ քրեական տարրերի կալանավորումներից հետո՝ նրանց աջակիցների կողմից կազմակերպվող բեմականացված դիմադրությունը մյուս կողմից:

Այս հարաճուն սպառնալիքներին արդյունավետ դիմակայությունը պահանջում է քաղաքական դաշտի համախմբում՝ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ թե՛ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ թե նոր ձեւավորվելիք խորհրդարանում:

Լինելով կանգնած ապօրինի իշխանությունների դեմ երկարամյա պայքարի ակունքներում եւ վերահաստատելով իր հավատարմությունը համաժողովրդական շարժմանը եւ դրա արդյունքում իրականացված թավշյա հեղափոխությանը, մենք միեւնույն ժամանակ կանգնած ենք կարեւոր որոշման ընդունման նախաշեմին: Որպես Հայաստանի բարենորոգման եւ զարգացման իր ուրույն տեսլականը ունեցող քաղաքական ուժի, մեր հետագա քայլերը որոշակիացնելու նպատակով մեզ անհրաժեշտ է վերահաստատել մեր մոտեցումների եւ սկզբունքների ըստ էության համընկնումը իշխանության ղեկը ստանձնած ուժի պատկերացումների հետ, ինչից էլ կբխի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հնարավոր համագործակցության ձեւաչափը: 

Վստահ ենք, որ նույն որոշման անհրաժեշտության առջեւ են կանգնած նաեւ մյուս արտախորհրդարանական ուժերը: Կոչ ենք անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցկացնել համապատասխան խորհրդակցություններ արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Որպես առաջին քայլ՝ պարոն Փաշինյանին հրավիրում ենք հանդիպման «Ժառանգության» վարչության հետ՝ այս հարցը քննարկելու եւ հնարավոր համագործակցության եզրերը նախանշելու նպատակով:

 

«Ժառանգություն» կուսակցություն

01 հունիսի 2018թ. , Երեւան