Ղազախստանը պատրաստվում է մեծացնել ուրանի մատակարարումները՝ շրջանցելով Ռուսաստանը

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի ազգային ատոմային ընկերությունը (Կազատոմպրոմ) սկսել է աշխատել համաշխարհային շուկաներ ուրանի մատակարարման այլընտրանքային երթուղու հնարավորությունների մեծացման ուղղությամբ, եթե Սանկտ Պետերբուրգի նավահանգստով մատակարարումների ավանդական տարբերակը որևէ պատճառով անհասանելի լինի։ Այս մասին ասված է ընկերության կայքէջում հրապարակված հաշվետվության մեջ։

«Կազատոմպրոմ»-ն ընդունում է, որ մինչ օրս ռուսական տարբերակի հետ կապված խնդիրներ չկան։ Երրորդ եռամսյակի բոլոր առաքումները կատարվել և ուղարկվել են հաճախորդներին առանց որևէ խնդրի: Սակայն ապագայում արևմտյան երկրների պատժամիջոցների արդյունքում սահմանափակումների պատճառով կարող են առաջանալ անսպասելի խոչընդոտներ, և անհրաժեշտ կլինի ավելացնել արտահանումը՝ շրջանցելով Ռուսաստանը։

Այս առումով գնալով ավելի արդիական է դառնում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (ТМТМ), որը ընկերությունն օգտագործում է 2018 թվականից։ Ներկայում դրանով ուրանի փոխադրման քվոտան կազմում է 3,5 հազար տոննա։

Ղազախական ընկերությունն ակտիվորեն աշխատում է այն մեծացնելու ուղղությամբ՝ ակնկալելով, որ գործընկերները կարող են նախընտրել ապրանքներ ստանալ Վրաստանում։

Հուլիսի սկզբին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ռուսական երթուղու վրա տեղի ունեցած մի շարք վթարների ֆոնին կառավարությունից պահանջեց անհապաղ ուղիներ փնտրել համաշխարհային շուկա նավթ մատակարարելու համար՝ շրջանցելով ԵՏՄ գործընկերոջը։ Դրա համար հանրապետությունը նախատեսում է օգտագործել նույն ճանապարհը Կասպից ծովով։ Օգոստոսի վերջին Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը հաստատել էր, որ նավթի արտահանման եղանակի փոփոխությունը մնում է օրակարգում։

Տաթև Ֆռանգյան