Անկարան հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները չեն խախտում միջազգային ֆինանսական համակարգի նորմերը

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Թուրքիայի և Ռուսաստանի ֆինանսական կապերն օրինական բնույթ ունեն, երկրների միջև ձևավորվել են «բարիդրացիական հարաբերություններ» տնտեսական ոլորտում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Financial Times-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ ընդդիմադիր տարրերը Թուրքիայի ներսում ու նրա սահմաններից դուրս «միտումնավոր հարցեր են բարձրացնում» ՌԴ-ի հետ ֆինանսական կապերի վերաբերյալ։

«Թուրքիան գործում է զգուշավոր միջազգային ֆինանսական համակարգի շրջանակում։ Նա իրեն այնպես չի պահի, որը կհանգեցնի միջազգային ֆինանսական համակարգի խախտումների։ Մենք հստակեցնում ենք՝ մեզ մոտ ամեն ինչ գալիս է օրինական ճանապարհով»,- ասել է Նեբաթին։

Հավելենք, որ Արևմուտքի մի շարք երկրներ բազմիցս մտահոգություն են հայտնել, որ Անկարան օգնում է Մոսկվային  պատժամիջոցները շրջանցելու հարցում։

Ի դեպ, նախորդ շաբաթ Ֆինանսական հանցագործությունների գծով ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակությունը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել էր Անկարայի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցը։

Էմմա Չոբանյան