Ուկրաինային ամսական անհրաժեշտ է մինչև 5 մլրդ եվրո, ԵՄ-ն պատրաստ է տրամադրել 1,5 մլրդ․ ԵՀ ղեկավար

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինային ամսական մինչև 5 միլիարդ եվրո է անհրաժեշտ՝ միայն բյուջետային ծախսերը հոգալու համար, ներառյալ՝ աշխատավարձերը և կենսաթոշակները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, ԵՄ-ն պատրաստ է ամսական տրամադրել մոտ 1,5 միլիարդ եվրո (որը 2023 թվականին կկազմի շուրջ 18 միլիարդ եվրո)։ Ֆոն դեր Լեյենը հույսը դնում է ԱՄՆ-ի, այլ երկրների և միջազգային ֆինանսական հաստատությունների վրա, որոնք կօգնեն մնացյալ գումարի հարցում:

2022 թվականին ԵՄ-ն Ուկրաինային ֆինանսավորում է 19 միլիարդով, ասել է ԵՀ ղեկավարը Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում։ Նա ընդգծել է, որ աշխարհը չպետք է ժամանակ կորցնի և պետք է օգնի ուկրաինացիներին՝ վերականգնել իրենց երկիրը։

Բացելով համաժողովը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային օգնելու «21-րդ դարի Մարշալի պլանի» մասին։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոսելով տեսակապի միջոցով, նշել է, որ Կիևը դեռևս չի ստացել 17 միլիարդ եվրոյից ոչ մի ցենտ Ուկրաինայի արագ վերականգնման ծրագրի (Fast Recovery Plan) իրականացման համար։

Տաթև Ֆռանգյան