Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը մասնակցել է հոկտեմբերի 18-ից 21-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովին, որին աշխատանքներին մասնակցել են 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը։

«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորեց միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը:

Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի: Վեհաժողովի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վեղաժողովին քննարկվ հիմնական թեմաների թվում են եղել ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, կիբեռհանցավորությունը, երեխաների սեռական շահագործման դեմ պայքարը։ Վեհաժողովի ավարտին ընդունվել են մի շարք հիմնարար որոշումներ:

Նշվում է, որ 2023 թ. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 91-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ ի նշանավորումն Ինտերպոլի կազմավորման 100-ամյակի. 1923 թ. Վիեննայում Ինտերպոլը պաշտոնապես կազմավորվեց որպես Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն: