Ադրբեջանը նախատեսում է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով:

Aliq Media-ն գրում է, որ Ալիևը հույս է հայտնել, որ Վրաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ կհամագործակցեն այս և այլ ուղղություններով. համագործակցությունը և էներգետիկ միջանցքների ներուժն ընդհանուր առմամբ կավելանան:

«Առաջիկա հինգ տարում Ադրբեջանը պատրաստվում է իր բնական գազն արտահանել Եվրոպա։ Մենք հնարավորություն ունենք և մտադիր ենք մինչև 2027 թվականը Եվրոպա արտահանել գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Այդ ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն էլ ավելի բեռնված կլինի:

Ադրբեջանը մտադիր է էլեկտրաէներգիա արտահանել միջազգային շուկաներ։ Իհարկե, մեր երթուղին անպայման անցնելու է Վրաստանով։ Մեր վերականգնվող էներգիայի հզորությունը 10 գիգավատտ է, իսկ Կասպից ծովով մենք հնարավորություն ունենք արտահանելու 157 գիգավատտ։ Սա միջազգային կանխատեսումներով հաստատված թիվ է։ Սա կլինի նոր թիրախային դրույքաչափը»,- ասել է Ալիևը։