ԵԱՀԿ փաստահավաք խումբը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետի հետ

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ։ Այս մասին նշված է մարզպետի ֆեյսբուքյան էջում։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման նպատակն էր՝ տեղում ծանոթանալ մի շարք ուղղություններով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։

«Ողջունելով առաքելության ներկայացուցիչների այցը Գեղարքունիքի մարզ՝ ներկաների ուշադրությունը հրավիրեցի ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա, հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա՝ ճիշտ գնահատել իրավիճակը։

Պատրաստակամ եմ՝ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր, սահմանային գոտիներ և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց բոլոր հարցերում։ Կտրամադրենք նաև տեսագրություններ և լուսանկարներ, որոնք ավելի խոսուն և համոզիչ են դարձնում թշնամու ագրեսիվ գործողությունները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարևորելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների այցը մարզ։
Նա խոսեց թշնամու ներթափանցման, հայկական կողմին պատճառած տարածքային և մարդկային կորուստների, քաղաքացիական բնակչության ահաբեկման և անհետ կորածների մասին։

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին՝ հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար, նշելով, որ անհրաժեշտության դեպքում առաքելության անդամները կայցելեն սահմանամերձ գոտի և տեղում կիրականացնեն դիտարկումներ»,-նշված է Սարգսյանի գրառման մեջ։