Թոմ Քաթինան` փոստային նամականիշի հերոս

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Հայկական նոր փոստային նամականիշը կներկայացնի «Ավրորա» մրցանակի 2017 թ. դափնեկրին

Հունիսի 1, 2018 թ., Երեւան – Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ, կթողարկի միջազգային նոր նամականիշ՝ նվիրված Թոմ Քաթինային, որն ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից է եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել 2017թ. մայիսի 28-ին։ Թոմ Քաթինան փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է։ «Ավրորա» մրցանակը, որը շնորհվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտության նրանց փրկողների։

Սա «ՀայՓոստի» եւ «Ավրորայի» շարունակական համագործակցության արդյունքն է։ 2017թ. «ՀայՓոստը» թողարկել է «Ավրորայի» առաջին դափնեկրին նվիրված փոստային նամականիշ՝ հիմք դնելով Հայաստանի միջազգային նամականիշերի վրա «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին պատկերելու ավանդույթին։ Նամականիշի մարման արարողությունն ընդգրկված է 2018թ. «Ավրորա» մրցանակի  հատուկ միջոցառումների շարքում։

«Ավրորա» նամականիշը նաեւ դրամահավաք գործառույթ է կատարում։ 350 դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն։ Միասնական արժեքը կազմում է 500 դրամ, ինչը մոտավորապես հավասար է 1 ԱՄՆ դոլարի։ «ՀայՓոստը» նվիրատվության կտրոնից գոյացած հասույթը կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին հեշտորեն նվիրատվություն կատարել նախաձեռնությանն ու նրա կողմից իրականացվող նախագծերին:

««Ավրորան» ստանձնել է Հայաստանը միջազգային մարդասիրական կենտրոնի վերածելու եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը տարածելու առաքելությունը, որի կարեւոր տարրերից է նաեւ փոստային հատուկ նամականիշի թողարկման եւ աշխարհով մեկ դրա սփռման ավանդույթը։ Այս ջանքերով մենք ընդլայնում ենք «Ավրորայի» աջակիցների շրջանակը եւ հրավիրում բոլորին միանալու մարդասիրական շարժմանը»,– նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

«Անցյալ տարվա հաջող փորձից հետո մենք մեծ սիրով շարունակում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունը եւ պատրաստակամ ենք աջակցելու աշխարհով մեկ համաշխարհային մարդասիրական շարժման եւ հայկական մշակույթի ու պատմության տարածման գործին։ Բժիշկ Թոմ Քաթինայի խիզախությունն ու նվիրումը բացառիկ են եւ ավելի քան արժանի՝ հասցնելու ամենքի գիտությանը։ Մենք հավատացած ենք, որ մեր նոր նամականիշն այս ուղերձները կսփռի աշխարհի տարբեր ծագերում»,– ասել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։

«Շնորհակալ եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը եւ «ՀայՓոստին»։ Սա վերահաստատում է սկսածս գործը շարունակելու իմ նվիրումը։ Ես փորձում եմ նաեւ մարդկանց գիտակցությանը հասցնել այն, որ յուրաքանչյուրն ունակ է բարի գործ անելու` ի հեճուկս ոճիրների եւ սպառնալիքների, որոնք վտանգում են առավել անօգնական մարդկանց կյանքը։ Սա նաեւ հավելյալ հնարավորություն է բարձրաձայնելու Նուբա լեռների ժողովրդի տառապանքների մասին»,– ասել է Թոմ Քաթինան։

Փոստային նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան է։ Նամականիշը կթողարկվի 40,000 օրինակով, իսկ դրա մարման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Թոմ Քաթինայի մասնակցությամբ:

2018թ. «Ավրորայի» հերոսների անունները հրապարակվել են 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման օրը։ Երեք հերոսներից մեկը 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում տեղի ունենալիք հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարվելու է «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր։ Նա ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, ինչպես նաեւ բացառիկ հնարավորություն՝ շարունակելու բարեգործության շղթան՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի գլխավոր մրցանակին առաջադրելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին։