«Խաղողի վազերը քանդում ենք»․ մթերման խնդիր Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում խաղողագործներն այս տարի էլ բախվել են մթերման խնդրին։ Աշխատել են ամբողջ տարին ու հիմա եկամուտի փոխարեն վնասն են հաշվում։ Խաղողի այգիներն են, որ կամաց-կամաց դեղձի այգիների են վերածվում՝ ցույց է տալիս համագյուղացիներից մեկը։

Շատերն արդեն հրաժարվել են խաղող մշակելուց, մի մասն էլ այս տարի է որոշել քանդել այգիները։

Հովսեփ Միխոյանը 37 տարի է՝ խաղողագործությամբ է զբաղվում։ Ասում է՝ միշտ էլ կարողացել են խաղողը լավ-վատ հանձնել, բայց արդեն հոգնել է մթերման մշտական դարձած խնդրից։ Եթե այդ հարցն անգամ լուծվում է, հաճախ բախվում են գումարը ժամանակին ստանալու խնդրին։ Համագյուղացիներից շատերն են նրա նման քանդել վազերը։

Քիչ այն կողմ գտնվող այգում իրավիճակն ավելի վատ է․ հոկտեմբերի 21-ին բերքը դեռ վազերի վրա էր, մթերող չկա, բերքահավաք նույնիսկ չեն անում։

Ամբողջ տարին ընտանիքով աշխատել են, վարկով գումար վերցրել, որ բերք ստանան։ Նախորդ տարիներին, ասում է, նման խնդիր չի եղել․ թեկուզ դժվարությամբ, բայց կարողացել են հանձնել, այս տարի ընդհանրապես մթերող չեն գտնում։

Հիմա մոտ 15 տոննա խաղող վազերի վրա է, չի հավաքում։ Ասում է՝ անիմաստ է, քանի դեռ մթերող չկա։ Չգիտի էլ՝ վարկերն ինչպե՞ս է մարելու։ Եթե բանկերի «սև ցուցակ»-ում հայտնվեց, հաջորդ տարիների գործն է արդեն տուժելու։

Նույն իրավիճակը նաև մյուս գյուղերում է, օրինակ՝ հարևան Ամասիայում։

35 խաղողագործի բերք մնացել էր առանց մթերման, բայց այսօր արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել գործարաններից մեկի հետ, պետք է հանձնեն, մեզ հետ զրույցում ասաց համայնքապետը։ Ի դեպ, նախորդ տարի էլ գյուղացիները ճանապարհ էին փակել նույն խնդրի պատճառով։

Լենուղու բնակիչներn ասում են՝ Էկոնոմիկայի նախարարությունից մի քանի ամիս առաջ էին եկել, հորդորել խաղող աճեցնել ու հուսադրել, որ մթերման խնդիր չի լինի։ Նախարարությունից ասում են՝ հարցն արդեն կարգավորել են, 400 տոննա մնացած խաղողը կմթերվի Արարատի գործարաններից մեկի կողմից։

Չնայած արդեն ձեռք բերված պայմանավորվածությանը՝ խաղողագործները որոշակի վնասներ կրել են, խաղողը դեռ վազերի վրա է ու մի մասն արդեն փչացել է։

Քանդվող այգիների ֆոնին, հաջորդ տարիներին բերքի խնդիր չունենալու համար, նախարարությունը հիմա խրախուսում և սուբսիդավորում է ինտենսիվ այգիների տնկումը, բայց հաշվի առնելով պահանջարկը՝ խրախուսում  ոչ թե կոնյակի, այլ գինու համար նախատեսված տեսակների աճեցումը։ Թե այգիները քանդող գյուղացիներից ով կորոշի նորից խաղողագործությամբ զբաղվել, դժվար է ասել։ Մինչ այդ, գյուղացիները նախ ուշացած մթերման հետևանքով կրած վնասներն են հաշվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան