ՌԴ-ի ատոմային զենքից ավելի՛ մեծ սպառնալիք կա․ աղետ կլինի Ուկրաինայում ատոմակայանի վնասում ռուսների կողմից․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շաբաթներ առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մոբիլիզացիա, որի նպատակը, ըստ նրա, 300 հազար մարդու ներգրավումն է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Մոսկվայում, Չեչնիայում մոբիլիզացիա, կարծես, արդեն չի արվում, մնացյալ տարածքներում շարունակվում է։ Հարյուր-հազարավորներ հեծանիվներով, ինքնագլորներով, մեքենաներով հեռացան ՌԴ-ի, մի մասը՝ գնաց ռազմաճակատ։ Պուտինն էլ երեկ այցելել է զորավարժարան, ուր պատրաստում են մոբիլիզացվածներին։ Չնայած դրան՝ Խերսոնի օկուպացիոն ադմինիստրացիան տարհանում է բնակչությանը։ Արդյո՞ք ՌԴ-ին հաջողվեց բեկում մտցնել պատերազմում մոբիլիզացիայով և կանգնեցնել ուկրաինական բանակի հակահարձակումը։ ԵՄ-ի և հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբերությունների հարցերով փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցը Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ ՌԴ-ն մոբիլիզացիայով ավելի շուտ մեծացրեց այն հարցերի քանակը, որ մինչ այդ էլ կային։

«Եվ շատ հարցական էր, թե այդ մոբիլիզացիայի արդյունքը, մեծ հաշվով, վնա՞ս կտա, թե՞ օգուտ։ Եթե համադրենք պաշտոնական թվերը, ապա կատարվել է պաշտոնապես 300 հազար անձի մոբիլիզացիա, բայց այդ ընթացքում 370 հազար ՌԴ քաղաքացի լքել է երկիրը։ Զուտ թվային տրամաբանության մեջ՝ այդ մոբիլիզացիան ակտիվացրել է նաև բնակչության մի հատվածին։ Նրանք տեսնում են, որ պատերազմի հետադարձ հարվածը՝ հետևանքները, արդեն սեփական երկիրն է կրում, և 370 հազար հոգու՝ պետությունը լքելը դրա նշանն է»,- ասում է փորձագետը։

Հիմնվելով նաև ռազմական փորձագետների և ինստիտուտների վերլուծությունների զեկույցների հիման վրա՝ նա խիստ կասկածելի է համարում այն զարգացումը, որ 300 հազար հոգու մոբիլիզացիան կարող է բեկում մտցնել․ «Ուկրաինան ուշքի է եկել, նա այդ հնարավորությունն ուներ թե՛ իր տարածքի մեծության պատճառով, թե՛ մարդկային ռեսուրսների պատճառով, և այն ահռելի աջակցությամբ, որ ստանում է հատկապես ԵՄ-ից և ԱՄՆ-ից։ Եթե մենք դիտարկենք, թե ուր է տանում սա, ապա, ինչպես մասնագետներն են ասում, պատերազմը կարող է տևել նաև ձմռանը, բայց կարող է նաև ավելի երկար գնալ։ Ստեղծված է մի իրավիճակ, որ այս պատերազմում բառի բուն իմաստով հաղթող չի կարող լինել՝ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ուկրաինան։ Եթե նույնիսկ Ուկրաինան, որ ավերներ, արհավիրք ու մեծ կորուստներ է տեսել, համաձայնվի պատերազմի դադարեցմանը՝ ասելով՝ մնացյալ տարածքների հարցը թողնենք հետագային, դա չի կարող հաղթանակ լինել։ Ես կարծում եմ նույն բանը նաև ՌԴ-ի պարագայում․ եթե նա կանգնեցնի պատերազմը՝ համարելով, որ հասել է իր նպատակներին, դա ևս հաղթանակ չի»,- ասաց նա։

Իրինա Ղուլինյան-Գերցը հաղթող կողմին ի հայտ է բերում՝ այլ կոմպոնենտներ հաշվի առնելով․ «Կարևոր է այն հարցը, թե պատերազմից հետո այս երկու պետություններից ո՞ր մեկը շանս կունենա իր ապագան կառուցել։ Կարող ենք ասել, որ դա չի կարող Ռուսաստանը լինել։ Դա կլինի Ուկրաինան, որովհետև անկախ կորուստների ահռելի քանակից՝ այդ երկիրն ունի հեռանկար։ Ուկրաինայում կատարվել է այդ ճեղքումը՝ հասարակական և ժողովրդավարական, և ուկրաինացիների համար այլևս հետադարձ չկա՝ անկախ նրանից, թե իրենց տարածքից ինչքան կմնա կամ չի մնա։ Նրանք ունեն միջազգային հանրության աննախադեպ աջակցությունը։ ՌԴ-ի իմիջից ոչինչ չի մնացել, բոլոր առումներով ՌԴ-ն կորցրել է իր դեմքը, և մեծ հաշվով նպաստել է Ուկրաինայի՝ նոր իմիջի ձևավորմանը։ Աշխարհում ամեն տեղ չգիտեն՝ ինչ է Ուկրաինան, որոնք են նրա խնդիրները։ Միջազգային հանրության աչքի առաջ Ուկրաինայի անհոգ, կատակերգու նախագահը վերածվեց նախագահի և աշխարհի աչքի առաջ ծերանում է՝ բառի բուն իմաստով։ Մարդկային, ինտելեկտուալ մեծ ռեսուրսներով ՌԴ-ն ինքն իրեն դրեց ողբերգական վիճակի մեջ՝ իր ապագայի առումով։ Միջնաժամկետ առումով՝ ՌԴ-ն չի կարող հաղթող լինել։ Ուկրաինան, իր կորուստներով հանդերձ, կարող է լինել հաղթող»։

Իսկ արդյո՞ք պատերազմից հետո կփլուզվի ՌԴ-ի ծրագիրը՝ վերականգնել հետխորհրդային տարածքի վրա իր երբեմնի ազդեցությունը։ Աստանայում ԱՊՀ ղեկավարների նիստում պարզ դարձավ, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է ԱՊՀ-ն դարձնել ՀԱՊԿ-ի դիտորդ, այսինքն՝ որոշակի իմաստով՝ ձևավորել «հակաարևմուտք» ԱՊՀ պետություններից։ Իհարկե, այլ հարց է, թե այդ պետություններն ինչքանով կցանկանան ստանալ այնպիսի թշնամի, ինչպիսին հավաքական Արևմուտքն է։ Իրինա Ղուլինյան-Գերցից հետաքրքրվեցինք՝ որտեղի՞ց է գալու փոփոխությունը պատերազմում և այս մեծ աշխարհաքաղաքական դիմակայությունում։ Արդյո՞ք Ռուսաստանի արքունիքից։

«Կարող են տարբեր տարբերակներ լինել։ Այն, ինչ Դուք նշեցիք, շատ հավանական տարբերակ է համարվում։ Եթե ՌԴ-ի վերնախավում փոփոխություն լինի, պատերազմի դադարի առումով, այն կդադարի։ Բայց դա չի լուծի գլոբալ խնդիրը։ Իշխանության փոփոխության առումով՝ որևէ պատահական մեկը չի կարող գալ իշխանության ՌԴ-ում։ Դա կլինի իշխանության փոխանցում՝ բոլոր պարամետրերով ընտրված փոխանցում։ Միակ արդյունքը կարող է լինել այն, որ պատերազմը դադարի։ ՌԴ-ում խնդիրն ավելի մեծ է։ Այնտեղ կա արմատավորված քաղաքական էլիտա, որը եթե դիտարկենք զուտ վիզուալ առումով՝ իրենց հանրային խոսքը, ամեն ինչը, բոլոր առումներով տիրապետում է հասարակական-քաղաքական կյանքին։ Եվ պարզ չէ՝ որտեղի՞ց պետք է գա քանակական և որակական այն ճեղքումը, որը կփոխարինի էլիտային»,- նշեց նա։

Ըստ փորձագետի՝ Պուտինին փոխարինելը պատերազմից շունչ առնելու հնարավորություն կտա ՌԴ-ին, բայց խնդիրը չի լուծի․ «Այդ խնդիրը կարող է միայն ՌԴ-ի հասարակությունը լուծել։ Կարծում եմ՝ տրամադրությունների փոփոխությունը կինտենսիվանա․ որքան ավելի շատ մարդ ստիպված լինի իր անձնական օրինակով հասկանալ, թե պատերազմն ինչ է նշանակում ՌԴ-ի համար, այդ տրամադրությունները կհասունանան։ Իսկ թե այդ հասունացումն ինչ ինտենսիվությամբ կլինի, դժվար է ասել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան