Ադրբեջանը սպառնում է ԵԱՀԿ-ին

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի քարոզչական լրատվական դաշտը, իշխանամետ փորձագետներն ու պատգամավորները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վիրավորելուց հետո հիմա էլ անցել են ԵԱՀԿ-ին, որն առաքելություն է ուղարկում Հայաստան։ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ դժդոհելով այցից, իսկ այսօր արդեն Բաքուն սպառնում է կազմակերպությանը։

Մասնավորապես, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության անունից ԵԱՀԿ մշտական ​​խորհրդում կազմակերպության 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարություն է արվել, որով Բաքուն սպառնացել է, որ չի քննարկի կազմակերպության հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։

Ադրբեջանն իր հայտարարության մեջ նշում է, որ Ադրբեջանի հետ չհամագործակցելը և այս «կարիքների գնահատման» առաքելությունը նախապես որոշված ​​նպատակներով ու արդյունքներով միակողմանիորեն ուղարկելը «ոչ թե նպաստելու է  խաղաղության հասնելուն և տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, այլ հակառակ արդյունքն է ունենալու»։

«Հետաքրքիր է, որ նման միակողմանի այցի մասին հայտարարվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած վերջին գագաթնաժողովից հետո, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին։ Ադրբեջանը չի առարկել ԵՄ քաղաքացիական առաքելությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հայկական տարածքում՝ որպես վստահության ամրապնդման լրացուցիչ միջոց։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, դուրս է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից: ԵԱՀԿ-ն բոլոր 57 մասնակից պետությունների ընդհանուր ակտիվն է: Մենք դեմ ենք լինելու ԵԱՀԿ փաստաթղթերի ու որոշումների կոպտագույն խախտումներին և դեմ ենք լինելու համագործակցության ոգին խաթարելու ցանկացած փորձին, որը մնացել է այս կազմակերպության շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրանում, սակայն, չի նշվում, թե ինչո՞ւ պետք է ԵԱՀԿ առաքելության հարցը քննարկվեր Պրահայի հանդիպմանը, եթե կառույցի ղեկավար կազմից դրան որևէ մեկը չի մասնակցել՝ ի տարբերության ԵՄ-ի։

Նշենք, որ ՀՀ-ն է դիմել ԵԱՀԿ-ին առաքելության հարցով՝ կառույցի բոլոր ընթացակարգերին համապատասխան, և կազմակերպությունն արձագանքել է Երևանի դիմումին։ Ի դեպ, ոչինչ չի խանգարում Բաքվին, ցանկության դեպքում, նման դիմում ուղղել ԵԱՀԿ-ին։

«Այս միակողմանի քայլը հարցեր է առաջացնում այնպիսի ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են այս նպատակների իրագործմանը, որոնք ներկայացված են 2023 թվականի Համատեղ բյուջեի առաջարկի նախագծում։ Քանի դեռ ստեղծված իրավիճակը չի շտկվել և ԵԱՀԿ փաստաթղթերին ու որոշումներին համապատասխանությունը չի վերականգնվել, Ադրբեջանի ներկայացուցչությունը չի քննարկի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը՝ ներառյալ փոստային չվացուցակներն ու անհրաժեշտ ռեսուրսները։ Ադրբեջանի ներկայացուցչությունն իրեն իրավունք է վերապահում, անհրաժեշտության դեպքում, վերադառնալ այս հարցին»,- ասվում է Բաքվի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան