Թուրքիան անհանգստացա՞ծ է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի վաճառքի կապակցությամբ

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության անդամները նախօրեին Արցախի գրավյալ տարածքներ էին այցելել՝ Կովսականի օդանավակայանի բացման համար։ Էրդողանին ուղեկցում էին թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը։

Ուշագրավ է, որ տեղում աշխատող ադրբեջանցի լրագրողները Թուրքիայի պաշտպանության և ԱԳ նախարարներին հարցեր են ուղղել Հնդկաստանից Հայաստանի զենքի ձեռքբերման վերաբերյալ՝ նման հարցեր չուղղելով սեփական երկրի նույն գերատեսչությունների ղեկավարներին։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, պատասխանելով Հնդկաստանի և Իրանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների մասին հարցին, նշել է, որ անցած 30 տարիները ցույց են տվել, որ հակամարտությունը զենքի մատակարարումներով  չի լուծվելու։

«Ներկայում Կովկասում պետք է խոսեն խաղաղության ու կայունության մասին։ Անհրաժեշտ է խոսել կարևոր նախագծերի, այդ թվում՝ Միջին միջանցքի մասին, որը մեծ նշանակություն է ձեռք բերել։ Պարենային և էներգետիկ ճգնաժամերի հետևանքով բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվել։ Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության, միասնական աշխատանքի, և ոչ թե զենքի վրա»,- ասել է նա։

Խաղաղության ուղղությամբ կենտրոնանալու ցանկություն հայտնող Չավուշօղլուն, սակայն, չի նշել, թե ինչու է Թուրքիան զինում Ադրբեջանին։

Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը ևս խոսել է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու թեմայից։

«Ինչ նրանք անում են, մեզ չի հուզում։ Մենք աշխատում ենք հայրենիքը պաշտպանելու համար՝ «եթե մեռնենք՝ նահատակ ենք, եթե ողջ մնանք՝ գազի» մտածելակերպով։ Այս մտքերով են աշխատում և՛ ադրբեջանական բանակը, և՛ Թուրքիայի զինված ուժերը։ Ինչ էլ նրանք անեն, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր ազգը, մեր հողը ցանկացած զենքից»,- ասել է Աքարը։

Էմմա Չոբանյան