«Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է
Հասարակություն
20.10.2022 | 18:30Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է:
ԲԴԽ-ն, հայցելով հանրության ներողամտությունը, արձանագրում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ: Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: