Ադրբեջանի ԱԳՆ-ն նյարդային է արձագանքել ԵԱՀԿ առաքելության Հայաստան այցին՝ հրաժարվելով ճանաչել այն

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ առաքելության՝ Հայաստան կատարելիք այցին և իր դժոգոհությունը հայտնել։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ այդ հարցը, իբր, ԵԱՀԿ որևէ հավաքական մարմնում չի քննարկվել և այդ առումով որոշում չի կայացվել։

««Հայաստանի կարիքները գնահատող ԵԱՀԿ առաքելություն» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, որևէ կերպ չի կարող ասոցացվել ԵԱՀԿ-ի հետ, և նրա ոչ մի արդյունք կամ զեկույց չի ընդունվի որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Բաքվի՝ սա միակողմանի նախաձեռնություն է  Հայաստանի կողմից և ոչ այլ ինչ է, քան մի խումբ մասնակից պետությունների անձնական այց, և նման այցի ցանկացած արդյունք կգնահատվի համապատասխանաբար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է, որ նախկինում, իբր, դիմել է կազմակերպությանը, սակայն մերժում է ստացել՝ կոնսենսուսի բացակայության պատճառով։

«ԵԱՀԿ նախագահության և քարտուղարության նման միակողմանի գործողությունները, ի թիվս այլ բաների, հակասում են ցանկացած պատասխանատու և վստահելի միջնորդության ու վստահության ամրապնդման հիմնական սկզբունքներին, որոնք պահանջում են կողմերի համաձայնությունը, միջնորդների անաչառությունը և պետությունների պարտավորությունների կատարումը, որոնք բխում են միջազգային իրավունքից»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ երևույթին՝ Բաքուն մոռանում է, որ ՀՀ-ն իր սեփական տարածքում կարող է հրավիրել ցանկացած առաքելություն, որի համար երրորդ կողմի համաձայնության անհրաժեշտություն չկա։

Հավելենք, որ Հայաստանի կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը երկիր կուղարկի կարիքների գնահատման թիմ։ Այցի նպատակն է՝ գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում ԵԱՀԿ մանդատի և փորձի համաձայն և նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակում։

Էմմա Չոբանյան