Ոստիկանությունը քաղաքացուն անհիմն տուգանել էր․ ոստիկանապետը որոշումն անվավեր ճանաչեց․ ՀՔԱՎ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Աբովյան քաղաքի բնակիչ Հ․ Խ․-ը կանգառում ծխելու համար 50,000 դրամով տուգանվելու մասին ծանուցում ստանալուց հետո դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իր իրավունքները պաշտպանելու համար։ ՀՔԱՎ-ի աջակցությամբ որոշումը բողոքարկելուց հետո ոստիկանությունն այն անվավեր ճանաչեց։

Խնդիրն այն է, որ Կոտայքի մարզի ոստիկանությունը տուգանք նշանակելու որոշումը կայացրել է առանց բավարար հիմքերի։ Միակ փաստաթուղթը, որի հիման վրա կայացվել է որոշումը, միջադեպի մասին արձանագրությունն է, որին ի դեպ, քաղաքացին իր անհամաձայնությունն է հայտնել։ Բայց սրանով ոստիկանության գործողություններում խախտումները չեն վերջանում։

Ոստիկանությունը չի պահպանել նաև օրենքով սահմանված ընթացակարգերը․ մասնավորապես՝ վարչական վարույթ հարուցելուց հետո եռօրյա ժամկետում վարույթի մասնակիցները պետք է ծանուցվեին վարույթի տեղի, օրվա և ժամի մասին։ Մինչդեռ՝ վարույթ է հարուցվել 2022 թ․ օգոստոսի 1-ին, քաղաքացին ծանուցագիրն ստացել է օգոստոսի 17-ին՝ փոստային առաքման միջոցով, իսկ ծանուցագիրը փոստ է հանձնվել օգոստոսի 4-ին։

Ինչ վերաբերում է վարույթի բուն բովանդակությանը, ապա այն հստակ և հասկանալի ձևակերպված չէ․ հստակ չէ վարույթի հարուցման ամսաթիվը՝ ենթադրյալ իրավախախտման ամսաթիվ է նշված հուլիսի 22-ը, իսկ գործը քննելու ամսաթիվ՝ հուլիսի 12-ը։ Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա նույն գործի տարբեր մասերում տարբեր չափեր են նշված։

Այսպիսով՝ որոշումը կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հիմնարար պահանջների խախտմամբ:

ՀՔԱՎ-ի աջակցությամբ քաղաքացին վարչական բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին, ինչի արդյունքում վարչական իրավախախտում կատարելու որոշումը սեպտեմբերի 26-ին անվավեր է ճանաչվել։

Սա ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների ևս մեկ դրսևորում է։ ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության ցուցանիշը վերջին տարիներին նվազում է։ Դրա պատճառներից մեկն էլ ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններն են։ Չնայած ոստիկանի ոչ իրավաչափ որոշումը վերացվել է, և քաղաքացին չի ենթարկվել անհիմն պատասխանատվության, բայց պետք է փաստենք, որ ցավոք, սա դեռևս եզակի դեպք է, ոչ թե՝ օրինաչափություն։ Անպատժելիության հաղթահարմանն ու ոստիկանի գործողությունների անվերապահ իրավաչափությանը կարող ենք հասնել միայն նման գործերի՝ օրինաչափություն դառնալու պարագայում։