Ադրբեջանի տեռորը հենց ԵՄ-ն արձանագրի, դիտորդները երկար կմնան․ կարևոր է՝ եվրոպացիները ոտք դնեն ՀՀ-ի տարածք․ Կայծ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը՝ ի՞նչ եզրահանգման եք եկել։ Ադրբեջանական կողմն ամենօրյա պարբերականությամբ խախտում է հրադադարի ռեժիմը։ Իհարկե՝ սեպտեմբերյան մասշտաբին չեն հասնում Բաքվի սադրանքները, ամեն դեպքում, շարունակաբար լարված են պահում իրադրությունը։

-Սովորական իրադարձություն է, քանի որ Ադրբեջանը դեռևս քաղաքական հաղթանակ չունի, և մի տեսակ երես առնելով՝ առանց որևէ մեկի լսելու, մանավանդ՝ միջազգային հանրությանը, ուզում է ստիպել, որ Հայաստանը զիջողական դիրքորոշում ունենա, և ստորագրվի մի պայմանագիր, որը կներառի իր բոլոր պահանջներն ու ցանկությունները։ Դա նշանակում է՝ մոռանալ Արցախի հարցը, սահմանագծման պայմանագիր ստորագրել և «միջանցք» բացել դեպի Նախիջևան։ Բայց միջազգային հանրությունն արդեն արթնացավ՝ Ռուսաստանից մինչև Ամերիկա ու Եվրոպա, Իրան, անդրադառնալով, որ այդ չափազանցությունը պետք է սահմանափակել։

-Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ հայկական կողմում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն է տեղակայվում՝ բավական կարճ ժամկետով՝ երկու ամսով։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ արդյունավետ կլինի երկու ամսում եվրոպացի դիտորդների աշխատանքը, և առաքելության ժամկետի երկարաձգման, մանդատի, լիազորությունների ընդլայնման հնարավորություն, Ձեր կարծիքով, կա՞։ Եվրոպական խոսույթն ինչպիսի՞ն է այս հարցում։

-Անշուշտ՝ կա։ Եթե եվրոպացիներն անդրադառնան, որ բավական գործ ունեն անելու, որովհետև Ադրբեջանը հարձակվում է կամ սադրանքներ է անում, ահաբեկչական քաղաքականություն է վարում հայերի դեմ, անշուշտ՝ հնարավոր է։ Կարևոր ստեղծելն ու իրականացնելն էր։ Կարևոր է, որ եվրոպացիները ոտք դնեն Հայաստանի տարածք, դրանից հետո կարող ենք կամաց-կամաց այլ կերպ մտածել՝ ինչ լիազորություններով և որքան ժամանակ պետք է տևի այդ առաքելությունը։ Եվ շատ կարևոր է, որ առաջին քայլերն իրականացվեն, հետո արդեն այլ հանգրվանի մեջ կմտնենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան