Իրանական զորավարժությունների ֆոնին՝ Ադրբեջանում առաջարկում են Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ԶՈՒ-ի լայնամասշտաբ զորավարժությունները մնում են Բաքվի լրատվական ու փորձագիտական դաշտի ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Ադրբեջանական պետական քարոզչական միջոցներն էլ կրկին լծվել են հակաիրանական տրամադրությունների տարածման գործին։ Զորավաժությունների անցկացման մասով մտահոգություններն այնքան մեծ են, որ նույնիսկ Ադրբեջանում Իրանը դեսպանատունը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ վարժանքներից առաջ ադրբեջանական կողմին պաշտոնական նոտա է հանձնվել։ Բացի այդ՝  Ադրբեջանի և Իրանի ռազմական ղեկավարները քննարկումներ են ունեցել՝ կապված զորավարժությունների հետ։

Այս ամենի ֆոին էլ Ադրբեջանում առաջարկում են Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցել։ Մասնավորապես, ֆեսբուքյան իր էջում նման առաջարկ է  արել ադրբեջանցի իշխանամետ քաղաքագետ Թուրան Ռզաևը։

Նա գրում է, որ Ֆինլանդիայի խոհրդարանը ընդունել է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով պարիսպ կառուցելու առաջարկը, որի կառուցման համար պահանջվելու է 4 տարի։

«Պատահական չէ, որ Ֆինլանդիան գնում է նման քայլի։ Որոշ ժամանակ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը տեղակայվեն Շվեդիայում և Ֆինլանդիայում, իրենք ստիպված կլինեն համարժեք արձագանքել դրան, և երկու երկրների հարաբերությունները սրվել են։ Պաշտոնական Հելսինկին կարծես այս կերպ է իր բողոքն արտահայտում Կրեմլին։Ադրբեջանը կարող է նման քայլի դիմել Իրանի հետ սահմանին։ Խոսքը երկու երկրների սահմանին բետոնե ցանկապատերի կառուցման մասին է, որն ունի 765 կմ ընդհանուր երկարություն»,-գրում է քաղաքագետը՝ հավելելով․

«Փաստն այն է, որ Իրանը ցույց է տվել իր իրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ՝ Արաքս գետի երկայնքով «Հզոր Իրան» զորավարժություններ անցկացնելով և դրանց շրջանակներում գետի վրա  շարժական կամրջի կառուցման պրակտիկայով։ Պաշտոնական Բաքուն պետք է Թեհրանի այս քայլին արձագանքի այնպես, ինչպես արեց Ֆինլանդիան»,- հայտարարել է Ռզաևը։

Էմմա Չոբանյան