Թեհրանը և Բաքուն նախապես քննարկել են սահմանային զորավարժությունների հարցը․ Բաքվում Իրանի դեսպանատունը հանգստացրել է ադրբեջանցիներին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվում Իրանի դեսպանատունն Ադրեջանի հետ սահմանին մեկնարկած Իրանի ԶՈՒ զորավարժությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, գրում են ադրբեջանական լրատվականները։

Դեսպանատունը, փորձելով հանգստացնել ադրբեջանցիներին, հայտնել է, որ Իրանի Զինված ուժերի զորավարժությունները հյուսիսարևմտյան տարածաշրջանում իրականացվում են Իսլամական Հանրապետության ԶՈՒ-ի գործունեության տարեկան պլանի և պարբերական վարժանքների համաձայն։ Նշվում է նաև, որ հաշվի առնելով «բարեկամական ու եղբայրական հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ զորավարժություններից առաջ ադրբեջանական կողմին պաշտոնական նոտա է հանձնվել»։

Դեսպանատունը նշում է, որ Ադրբեջանի և Իրանի ռազմական ղեկավարները քննարկումներ են ունեցել՝ կապված զորավարժությունների հետ։

«Այդ նոտայից բացի՝ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Բաղերիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հեռախոսազրույցում հնչել են որոշ առաջարկներ զորավարժությունների անցկացման հարցում համագործակցության առումով, և դրանք իրականացվում են մեկնարկած զորավարժությունների շրջանակում։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք հանդիսանում են բարեկամական ու եղբայրական, միշտ եղել են թշնամական քարոզչության օբյեկտ: Սակայն երկու երկրների առաջնորդների զգոնությունը խանգարել է թշնամիներին` հասնել նպատակներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Իրանի Զինված ուժերը հոկտեմբերի 17-ից Ադրբեջանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Իրանը կրկին զորավարժություններ էր անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։

Էմմա Չոբանյան