Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են, Անի Հարությունյանինը՝ ոչ

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կասեցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ, հիշեցնենք, քրեական հետապնդում է սկսվել: Նրան մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

«Դատական օրենսգիրք սահմանադրական օրենք»-ի 165-րդ հոդվածի համաձայն՝ Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ մինչև քրեական վարույթի ավարտը:

Նշենք, որ օրեր առաջ քրեական հետապնդում է սկսվել նաև մեկ այլ՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է հայտարարգրում կեղծ տվյալներ լրացնելու և մեկ այլ դատավորի փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ։ Ի սկզբանե Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համարել է, որ Հարությունյանին վերագրվող, հայտարարագրում կեղծ տվյալներ լրացնելու արարքը կապված է դատավորի լիազորությունների հետ ու դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։ Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, դատախազի միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ Հարությունյանին վերագրվող արարքը կապ չունի վերջինիս՝ որպես դատավորի լիազորությունների հետ։ ԲԴԽ այս որոշումից հետո գլխավոր դատախազը Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսել առանց ԲԴԽ համաձայնության՝ հիմնավորմամբ, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելիս ԲԴԽ-ի համաձայնությունն անհրաժեշտ է այն դեպքում, երբ նրան վերագրվող ենթադրյալ արարքը կապված է դատավորի լիազորությունների հետ։

«Դատական օրենսգիրք սահմանադրական օրենք»-ի 165-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում Գլխավոր դատախազն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին։ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազն անհապաղ տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին։ Մեր հարցին միջնորդություն ներկայացվե՞լ է Անի Հարությունյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ, Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց, որ միջնորդություն չի ներկայացվել։ Նշենք, որ թեև Գլխավոր դատախազը կարող է նման միջնորդություն ներկայացնել՝ նման պարտականություն օրենքով չունի, և կասեցման հարցի լուծումը ԲԴԽ-ի իրավասության տիրույթում է։

Դատավորի նկատմամբ քրեական հետպնդում հարուցելուց մեկ շաբաթ է անցել, սակայն ԲԴԽ կայքում առկա չէ վերջինիս լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշում, ուստի Լիլիթ Շաբոյանից հետաքրքրվեցինք՝ ԲԴԽ-ն չի՞ կասեցրել արդյոք Հարությունյանի լիազորությունները։

«ԲԴԽ բոլոր որոշումները ենթակա են հրապարակման, իսկ դատավոր Անի Հարությունյանի վերաբերյալ որոշում չունենք»,-ի պատասխան ասաց Լիլիթ Շաբոյանը, ինչից կարելի է եզրակացնել, որ Հարությունյանի լիազորությունները չեն կասեցվել։

Արաքս Մամուլյան