ՄԻՊ-ը Տոյվո Կլաարից ստացել է ենթադրյալ ռազմական հանցագործություն պատկերող տեսանյութերը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Եվրոպական Միության Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարից ստացել է իր կողմից ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում հիշատակված տեսանյութերը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Այդ տեսանյութերի վերաբերյալ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից»,- մանրամասնում են կառույցից՝ ընդգծելով, որ Պաշտպանի հաստատությունը դեռևս 2021 թվականին տեղեկացված է եղել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հարուցված են քրեական գործեր պատերազմական հանցագործությունների փաստերի առնչությամբ։

Ավելի վաղ Քրիստինե Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին խնդրել էր տեսանյութեր տրամադրել իրեն, որոնք, ըստ Կլաարի գրառման, «կարող են վկայել ադրբեջանցի գերիների խոշտանգումների կամ մարմիններն անարգելու մասին»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները անզեն հայ գերիների գնդակահարում։

«Եթե ապացուցվի, որ տեսանյութն իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ պատժվեն»,- գրել էր Տոյվո Կլաարը:

Մեկ այլ գրառմամբ եվրոպացի պաշտոնյան նշել էր, թե կան այլ տեսանյութեր, որոնք կարող են վկայել ադրբեջանցի գերիների կամ զոհվածների մարմինների խոշտանգումների մասին, ինչից հետո ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը խնդրել էր իրեն փոխանցել այդ տեսանյութերը։

Շողիկ Գալստյան