Երևանի վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ․ արտանետումների վերաբերյալ խիստ նորմեր են պետք․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվող նախագծերի փաթեթը ներառում է նաև «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծը։

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում 1994 թ. ի վեր առաջին անգամ է կատարվում փոփոխություն: Այս պահին փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորությամբ, այլև արդիականացման անհրաժեշտությամբ»,- ներկայացնելով վերոնշյալ օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները՝ այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։

Օրենքը հիմնովին լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում օդի որակի գնահատման համար: Ավելացվել են նաև դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ:

Օրենսդրական փաթեթով վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար:

Օրենսդրական կարգավորմամբ կներդաշնակեցվեն աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը: Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը, և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:

Փոխնախարարի դիտարկմամբ՝ հաշվի առնելով շարժական և անշարժ օբյեկտներից արտանետումները և դրանց նկատմամբ իրականացվող վարչարարությանը, կարելի է ասել, որ Երևանի վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ․ «Կարծում ենք, որ հասունացել է կիրառվող նորմերի խստացման և օրենքի պահանջի չկատարման դեպքում նաև գործունեության կասեցման ժամանակը»։

Գաբրիելյանի խոսքով՝ փաթեթի ընդունումը կնպաստի վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը և անվտանգության ապահովմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։