Հայաստանի կոմպոզիտորների միության մի շարք անդամներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Լուրեր

02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Հայաստանի կոմպոզիտորների միության 90֊ամյա հոբելյանի կապակցությամբ և հայ երաժշտաարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամներ Քնարիկ Փիլոսյանը (երաժշտագետ), Նարինե Ավետիսյանը (երաժշտագետ), Գոհար Շագոյանը (երաժշտագետ), Գևորգ Հովհաննիսյանը (կոմպոզիտոր), Ջեննի Ասատրյանը (կոմպոզիտոր), Դավիթ Հալաջյանը (կոմպոզիտոր) և Ավետիս Բերբերյանը (կոմպոզիտոր) պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիսավոր արարողության ժամանակ միության երախտավորների պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նշենք, որ Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա հոբելյանի շրջանակում իրականացվել են բազմաբովանդակ նախագծեր: Շարքը մեկնարկել է ՀԿՄ «Երիտասարդական ֆորումի» «12 հնչյուն» կրթական նախագծով, որի շրջանակում Երևանի ավելի քան մեկ տասնյակ երաժշտական ու արվեստի դպրոցներում ներկայացվել են երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործական ձեռքբերումները: Սովորողները ծանոթացել են նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաների առանձնահատկություններին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը, որն անցկացվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ: Հայաստանից և սփյուռքից շուրջ 15 պատանի ստեղծագործողներ Կոմպոզիտորների միությունում ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել է միության 90-ամյակին նվիրված փառատոն. շուրջ 45 ստեղծագործություն, այդ թվում՝ սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, ներկայացվել են երաժշտասեր հանրությանը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է միության վերանորոգված համերգասրահում, իսկ ճեմասրահում բացվել է միության արխիվային նյութերի ցուցահանդեսը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Իր տեսակով բացառիկ այս փառատոնում ընդգրկվել են Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, մենակատարները, առաջին անգամ մեծամասշտաբ նախագծում մասնակցություն է ունեցել նաև մարզային նվագախումբը: 7 համերգների ընթացքում տեղի է ունեցել 25 պրեմիերա:

Հոբելյանական տարվա անբաժան իրադարձություններից էր Երևանի մետրոպոլիտենում կազմակերպված ցուցահանդեսը՝ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային արխիվի, մետրոպոլիտենի համագործակցությամբ: Այս ցուցադրության շրջանակում առաջին անգամ ներկայացվել են միության արխիվային նյութերը, բացառիկ լուսանկարներ և փաստաթղթեր: Հոբելյանական հագեցած ծրագրի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է տարվա սկզբին հայտարարված լարային նվագախմբի ստեղծագործությունների մրցույթի եզրափակիչ փուլը. ստեղծագործությունները հնչել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ:

Տարվա ընթացքում կարևորագույն միջոցառումներից էր «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցությամբ կայացած համերգային շրջագայությունը՝ Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղեր և Արցախ: Հայ կոմպոզիտորների պատվիրակությունն ավելի քան մեկ տասնյակ համերգներով հանդես է եկել սահմանապահ գյուղերում՝ նպաստելով արվեստի հասանելիությունն այդ բնակավայրերում: