Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը շարունակվում է

Լուրեր

14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
Բոլորը

Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում 5-րդ և 6-րդ թեմատիկ նիստերով աշխատանքները շարունակեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը:

Հինգերորդ նիստի նիստավարներն էին «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա) և «ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Արմեն Տեր-Սարգսյան (Ռուսաստան):

«Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը (Ռուսաստան) հանդես եկավ  «Մամուլ և պետականություն. պատմություն, օրինաչափություններ, միտումներ» զեկուցումով: Անդրադառնալով Սփյուռքի մամուլի աշխատանքին՝ Աննա Գիվարգիզյանը այն համարեց քաղաքական, կրթական, մշակութային, լրատվական գործունեություն: Խմբագիրը ներկայացրեց սփյուռքահայ մամուլի խնդիրները, առկա դժվարությունները և նշեց, որ Սփյուռքի և Հայաստանի լրատվամիջոցների միջև առկա կապի ամրապնդումը շարունակվում է: Իր ելույթում Աննա Գիվարգիզյանը առաջարկեց վերանայել նախարարության գնահատականը Սփյուռքի անկախ մամուլի նկատմամբ՝ հաշվի առնելով այն խոչընդոտները, որոնց ամեն օր հանդիպում է անկախ մեդիան: «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիրը առաջարկեց նաև Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի համար հստակ կանոնակարգ մշակել, անհրաժեշտության դեպքում անդամների փոփոխություն կատարել:

«Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա) զեկուցեց Հայաստանում և Սփյուռքում հայկական մամուլի խնդիրների վերաբերյալ՝ ներկայացնելով տեղեկատվական պատերազմների, ապատեղեկատվության դեմ պայքարի մարտահրավերները: Շաբաթաթերթի խմբագիրը Սփյուռքի հայ մամուլի նպատակները համարեց հայեցի կրթությանը, դաստիարակությանը, Հայ դատի պահանջատիրությանն առնչվող թեմաների արծարծումը, Հայաստան-Սփյուռք կապի պահպանումը, ամրապնդումը, Սփյուռքի մամուլում հայաստանյան լուրերի առկայությունը: Անդրադառնալով սփյուռքահայ մամուլի  խնդիրներին՝ Վահագն Գարագաշյանը նշեց բաժանորդների սակավությունը, օտարալեզու լսարանի մեծացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջները և առաջնային համարեց սոցիալական մեդիայի հետ ակտիվ համագործակցությունը:

«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան) ներկայացրեց «Դեպի 2050` հայկական մամուլի լեզվական հարցն ու ընթերցողների թիվի նոսրացումը. խնդիրներ և լուծումների առաջարկներ» զեկուցումը: Սևակ Հակոբյանը շեշտադրեց ավանդական մեդիայի առջև ծառացած սպառնալիքները, երբ տպագիր մամուլը մեծ թափով նահանջում է: «Քանի դեռ կա մեկ ընթերցող, տպագիր մամուլը կգոյատևի»,-նշեց «Զարթոնք»-ի խմբագիրը և հավելեց, որ Սփյուռքի լրատվամիջոցները և՛ հայալեզու ընթերոցողի խնդիր ունեն, և՛ հայալեզու աշխատեղների:

«Նոր դարաշրջան» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդո Նեստոր Բալյան (Արգենտինա) խոսեց Թուրքիայի` հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտողականության մեջ մամուլի դերի և կարևորության մասին՝ հորդորելով լրագրողներին մշտապես տարածել հայոց պատմության, պետության վերաբերյալ նյութեր, համաշխարհային հանրությանը ներկայացնել Թուրքիայի ժխտողականության ջանքերը:

 «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը (Արգենտինա) հանդես եկավ «Արգենտինահայ մամուլի հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ: Նա նշեց, որ արգենտինահայ լրատվամիջոցներում սակավաթիվ են երիտասարդ լրագրողները, և կախված հասարակական պահանջից՝ հիմնավորապես փոխվել է լուրը հաղորդելու, տեղեկատվությունը փախանցելու ձևը:

«Միաբան» տեղեկատվական պորտալի ղեկավար Վահան Բաբախանյանը (Ռուսաստան) ներկայացրեց «Միաբան» նախագիծը, անդրադարձավ մամուլի կողմից հայանպաստ լոբբինգի անհրաժեշտությանը:

Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը իր ելությում նշեց, որ Արցախում առկա է լրագրողական մեծ ներուժ, և սփյուռքյան որոշ լրատվամիջոցներ ունեն արցախյան թղթակիցներ:

ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրեց Հայաստանի բարեփոխումներն ու սփյուռքի ներգրավման գործում լրատվամիջոցների դերը: Նա նախ ողջունեց համաժողովում տիրող գաղափարների բազմազանությունն ու տարբեր երկրների  լրագրողների մասնակցությունը: Դալար Կազանջյանը կարևորեց հայկական մամուլի արժեհամակարգի՝ պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության, ներառականության, տեսլականի, պարտականությունների, համակարգայնացվածության, մտածելակերպի և մոտեցումների փոփոխության խնդիրները՝ նշելով, որ հայկական մամուլը՝ հայաստանյան և սփյուռքյան, լիիրավ 4-րդ իշխանություն պիտի դառնա հայերի համար:

Հինգերորդ նիստի ավարտին տեղի ունեցավ քննարկում, հնչեցին հավելյալ ելույթներ: Մասնավորապես՝ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանն ընդգծեց, որ հայրենադարձության հարցը  պետք է դառնա սփյուռքահայ մամուլի հիմնական թեման:

Համաժողովի «ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները» խորագրով 6-րդ նիստի նիստավարներն էին Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը (Լիբանան), «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը  (Արգենտինա), «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա):

«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը (Իրան) հանդես եկավ «ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները, Այո-ն և Ոչ-ը» թեմայով զեկուցմամբ՝ արձանագրելով, որ Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ ևս հեղափոխության անհրաժեշտություն կա, և պետք է մշակվի համագործակցության նոր ձևաչափ:

«Լուսավոր Ավետիս» լրատվական կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը (Ֆրանսիա) առաջարկեց համաժողովի ավարտին Սփյուռքի նախարարությանը ներկայացնել առաջարկությունների համապարփակ փաթեթ:

«Եռագույն» և «Հայկաշխարհ» կայքերի համահիմնադիր Նայիրի Մկրտչյանը հորդորեց նախարարության նորանշանակ ղեկավարությանը հեղափոխության սերն ու համերաշխությունը վերածել արդյունավետ աշխատանքի:

«Հակակացին» ծրագրի ներկայացուցիչ Վադիմ Հարությունովը (Ռուսաստան) ներկայացրեց Ադրբեջանի կողմից Ռուսատանում իրականացվող հակահայկական քարոզչության դեմ պայքարի իրենց փորձը:

Հայրենադարձության գործընթացի և դրա լուսաբանման առանձնահատկությունների մասին խոսեցին Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան), «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան):

Ելույթներով հանդես եկան նաև ամերիկահայ լրագրողներ Հակոբ Վարդիվարյանը և Լիլիա Ավագյանը, կանադահայ լրագրող Թամար Շահինյանը, Հունաստանի «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր Դավիթ Այվազյանը, քուվեյթահայ լրագրող, հրապարակախոս Կիրակոս Կույումջյանը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը և այլք: