Համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի պատմության թանգարանի և Շարժայի ժառանգության ինստիտուտի միջև

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Դումանյանը ողջունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամական ամուր կապերի առկայությունն ու ջերմ հարաբերությունները:

Անդրադառնալով Արաբական Միացյալ Էմիրություններում 2022 թ. մարտի 10-28-ը կայացած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու և առանձին, ներկայացուցչական տաղավարով ներկայանալու հնարավորության համար:

«Մենք շատ ենք կարևորում նմանօրինակ ծրագրերը, քանի որ դրանք նպաստում են մշակութային համագործակցության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների սերտացմանը՝ հնարավորություն ընձեռելով առավել խորությամբ ճանաչելու միմյանց: Ցանկանում ենք, որպեսզի նմանօրինակ միջոցառումները կրեն պարբերական բնույթ և տարեցտարի փոխադարձ այցելություններով իրականացվեն երկու երկրներում»,- նշել է նախարար Դումանյանը՝ առավելապես կարևորելով ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորման, թարգմանչական ծրագրերի իրականացման, հուշարձանների վերականգնման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ:

Նախարարը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությունը կծանոթանա Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը:

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը շնորհակալություն է հայտնել նախարարին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների և ժողովուրդների միջև ամուր համագործակցության և ջերմ հարաբերությունների առկայությունն ու այն առավել խորացնելու պատրաստակամությունը:

Պատվիրակության ղեկավարը նույնպես կարևորել է միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը՝ փորձի փոխանակման, թարգմանչական ծրագրերի իրականացման, երկու երկրների մշակույթների փոխճանաչման, լեզուների ուսուցման, գրադարաններում գրականության համալրման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ:

Կողմերն անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի արդիականացման և ստորագրման հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանը գործընկերոջն է ներկայացրել 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների խեղաթյուրման ու ոչնչացման հետ կապված մտահոգությունները՝ նշելով նաև, որ այն ներկայացնում է համամարդկային մշակութային արժեք: Ի պատասխան՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ներկայացված մտահոգությունը կփոխանցի ԱՄԷ կառավարությանը:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, որտեղ համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի պատմության թանգարանի և Շարժայի ժառանգության ինստիտուտի միջև:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար: