Վստահեցրի մեր գործընկերներին, որ Հայաստանի նոր իշխանությունները տրամադրված են կյանքի կոչելու ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև դրանք է՛լ ավելի զարգացնելու. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան Դուշանբեի Կառավարության ընդունելությունների տանն ունեցած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

«Խոսեցինք տարբեր ֆորմատներում բազմակողմ համագործակցությունը զարգացնելու մասին: Քննարկվեցին նաև կոնկրետ թեմաներ: Ե՛վ մենք, և՛ տաջիկական կողմը հնարավորություն ենք տեսնում մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, այդ թվում՝ տաջիկական ոսկին որպես հումք Հայաստան տեղափոխելու, զարդեր պատրաստելու, ապա Տաջիկստան տեղափոխելու հնարավորության հարցում»,- հանդիպման ավարտից հետո քննարկված հարցերի շուրջ մանրամասներ ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Factor.am-ի հարցին՝ ինչպիսի փոփոխություններ են հնարավոր հայ-տաջիկական հարաբերություններում՝ պայմանավորված Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ, և արդյոք հանդիպմանն այդ մասին խոսել են, փոխվարչապետը պատասխանեց. «Ես վստահեցրեցի մեր գործընկերներին, որ Հայաստանի նոր իշխանությունները, նոր կառավարությունը տրամադրված է ոչ միայն շարունակելու և կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև դրանք է՛լ ավելի զարգացնելու: Վստահ եմ՝ մեր գործընկերները հիանալի ըմբռնում են այս իրավիճակը»:

Հավելենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի և ՏՀ վարչապետի հանդիպմանը ներկա էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՏՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեպսան Վլադիմիր Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան, Դուշանբե