Մինսկի խմբի համանախագահողի դերը լրջորեն ենք ընկալում. Դեյվիդ Փրայս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Պետք է արձանագրել, որ ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում: Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Աղաջանյանը կարևորեց միջազգային հանրության ներգրավվածությունը և ՀՀ դիվանագիտության գործադրած ջանքերը:

«Մենք կարծում ենք, որ սա է հարցի լուծման հիմնական և կարևորագույն և ամենաիրատեսական ճանապարհը, և այս ուղղությամբ մենք աշխատում ենք օրինբուն»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Դեյվիդ Փրայսն իր հերթին նշեց, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է ներգրավվել բազմակողմ և երկկողմ բանակցություններում:

«Մենք, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահի դերը լրջորեն ենք ընկալում և հասկանում ենք, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների, և պահանջվում են անդադար քննարկումներ:

Մեր երկիրն ամենայն պատրաստակամությամբ իր աջակցությունը կհայտնի, և մենք չենք ուզում, որ որևէ կողմ ստանձնի իր կողմից նախօրորք կանխորոշված դեր, ընդհակառակը, ուզում եմ ասել, որ մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա, և կարծում եմ, որ դա երկկողմանի պատասխանատվություն է, որ ստանձնել է ԱՄՆ Կոնգրեսը»,- հավելեց Փրայսը:

Մանրամասները՝ տեսանյութում։