Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Դատավորն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Պաշտպանի խոսքով դատավորի նկատմամբ տևական ժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել։
«Դատավորների հետ կապված, կարծեք թե, Հայաստանի Հանրապետությունում չեն կարողանում օրենքի հիման վրա գործընթացներ սկսել։ Այսինքն՝ ի սկզբանե քրեական հետապնդումը սկսում են, իրենց անհրաժեշտ նյութերը ստանում, ապա գնում Բարձրագույն դատական խորհուրդ՝ իբրև թե քրեական հետապնդում հարուցելու համար թույտվություն ստանալու, ինչն արդեն իսկ խախտում է»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեպքում ևս քրեական հետապնդումը սկսվել է, որից հետո դիմել են Բարձրագույն դատական խորհուրդ։
Թե կոնկրետ ինչ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել դատավոր Ալեքսանյանի նկատմամբ, պաշտպանը ձեռնպահ մնաց հայտնել, սակայն նշեց, որ բողոքարկելու են ՕՀՄ իրականացնելու թույլտվությունը։

Նշենք, որ Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվում են միայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում։ Սա այն դատարանն է, որտեղ նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է աշխատում։
Factor.am-ի հարցին՝ այսինքն՝ ստացվում է, որ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու մասին թույլտվությունը Արուսյակ Ալեքսանյանի հետ նույն դատարանում աշխատող դատավորներից մե՞կն է տվել, Երեմ Սարգսյանը դրական պատասխան տվեց։
Մեր հարցին՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ դատավոր Դավիթ Արղամանյանն է տվել այդ թույլտվությունը, Երեմ Սարգսյանը պատասխանեց՝ «Դուք կարող եք բազմաթիվ կռահումներ անել, երբեմն՝ ճիշտ»։

Նշենք, որ Աջափնյակ 1 նստավայրում քիչ առաջ արդեն սկսվել է Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Այս միջնորդությունը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։
Այս դատավորը ևս, փաստորեն, նույն դատարանում է աշխատում, որում Արուսյակ Ալեքսանյանը։

Արաքս Մամուլյան