Այս պատերազմով Ուկրաինան ազատվեց Ստալինի китель-ից․ ՀՀ-ն դեռ դուրս չի պրծել դրանից․ Գարս Խաչատուրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
Բոլորը

Ուկրաինայի դեմ ՌԴ-ի այս պատերազմի ընթացքում ռեժիսոր Գարս Խաչատուրովը երկար ժամանակ է անցկացրել ռազմական լայնամասշտաբ հարձակման ենթարկված այդ երկրում։ Անծանոթ բան չէ պատերազմը հայ հանրության համար, աղետի խորությունը ինքներս ենք զգացել։ Պատերազմն իր աչքերով տեսած ռեժիսորը Factor TV-ին տված հարցազրույցում պատմում է, որ ուկրաինացիները շատ բարդ իրավիճակում են հայտնվել, քան կարելի է պատկերացնել։

«Մենք կողմնակի պատումներով չէ, որ գիտենք, թե ինչ բան է պատերազմը։ 30 տարի արդեն պատերազմի մեջ ենք գտնվում՝ իրական պատերազմի, որը 90-ականներից չի դադարել։ Շարունակվել է այս ընթացքում, և դրա ապացույցն այն է, որ մեր որդիները պարբերաբար զոհվել են սահմաններին՝ դիպուկահարների կրակոցից կամ այլ պատճառներով։ Դա նորություն չէ։ Ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմին, դա իրոք արհավիրք է, որովհետև սանձազերծումը նպատակ չունի լոկ գրավել մի տարածք, այլ շինծու հորինվածքով փորձում են այն իրենց տարածքը դարձնել։ Դրանք մառազմատիկի և իրեն շրջապատող միջավայրի հավակնություններն են»,- ասաց նա։

Ուկրաինական պատերազմի ներկա ընթացքը փաստագրած ռեժիսորն ասում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը համախմբել է ժողովրդին, որոնց մեջ նույնիսկ էթնիկ ռուսներ կան․ «Մենք՝ հայերս, կնախանձեինք 44-օրյա պատերազմի ժամանակ նման համախմբում ունենա»։

Եվ իրապես, 44-օրյա պատերազմից հետո ավելի խորացան ճաքերը Հայաստանի հասարակության մեջ, գուցե՝ քաղաքական գործիչների ձեռամբ։ Սկսեցին դավաճանների, հանցագործների փնտրտուքները, մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին։ Ինչո՞ւ համախմբում չեղավ մեզ մոտ, ինչպես ուկրաինացիների դեպքում։

«Խոհեմության պակասի արդյունքն է, ըստ երևույթին։ Ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ թե՛ իշխանությունների, և թե՛, այսպես կոչված, ընդդիմության կողմից՝ խորհրդարանական կամ արտախորհրդարանական։ Նրանք ունեն որոշակի ամբիցիաներ, որոնք չեն կարողանում հաղթահարել։ Ամեն մեկն իր շահն ու դիվիդենտներն է փորձում գտնել»,- կարծում է ռեժիսորը։

Իսկ ինչո՞ւ Ուկրաինայում այդպես չեն մտածում, Խաչատուրովն ասում է, թե որն է մեր պրոբլեմը․ «Գուցե նաև մեր հասարակությունը դեռ չի կարողանում պատկերացնել, թե ինչ բան է իրական պատերազմը։ Մենք մեր որդիներին զոհաբերում ենք սահմաններին կամ ընդհարումների ժամանակ, բայց քանի դեռ մեր դռան մոտ այդ պայթյունը տեղի չի ունեցել, ինչպես Ուկրաինայում տեղի ունեցավ․․․ Մենք դեռ պատկերացնում էինք, թե հաղթել ենք պատերազմում, հիմա պարտվեցինք, և էլի ունեինք պատրանքներ՝ հորինված հաղթանակներ և պարտություններ։ Մենք դեռ չգիտենք՝ պարտվե՞լ ենք, թե՞ հաղթել։ Չենք կարողանում իրական գնահատական տալ»։

Ռեժիսորն ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ այցելել է նաև Սյունիքի մարզի գյուղեր և փաստագրել ադրբեջանական հարձակման հետևանքները․ «Նույնիսկ այն բնակիչները, որոնց տները ռմբակոծվել էին, նրանց մեջ կար համառություն և հանդարտություն։ Առանց էմոցիաներ ծախսելու իրենք մաքրում էին իրենց տունը՝ առանց չարանալու, հասկանալով, որ դա ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության մեղքը չէ»։

Խաչատուրովն ասում է՝ երբ Ուկրաինան ռմբակոծեցին, նրանք բոլորը թշնամի համարեցին ռմբակոծողին և համախմբվեցին։

«Մեզ մոտ լրբություններ են անում, գոռում-գոչում, բայց գոռացողները չհանդգնեցին գնալ Սյունիք։ Այնտեղ բնակիչները համախմբվեցին իրեն գյուղի և բնակավայրերի շուրջ։ Ամենամեծ չարիքը մեր ներսի ինքնախաբեությունն է, որը հիմա էլ շարունակվում է, և ՌԴ-ի հետ կապված ունենք պատրանքներ, որ կգա, կգրավի մեր տարածքները և կտա մեզ, նա մեր դաշնակիցն է։ Երբե՛ք չի եղել մեր դաշնակիցը, նա այստեղ կոնֆլիկտն է կառավարել»,- ասաց Գարս Խաչատուրովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան