Թուրքերի, ադրբեջանցիների ինչի՞ն է պետք ՀՀ քաղաքացիությունը՝ 150․000 դոլարով․ նրանք հիմա էլ կարող են գույք գնել այստեղ․ Սուրեն Պարսյան

Լուրեր

26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
Բոլորը

Հայաստանի կառավարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, ըստ որի՝ 150 հազար դոլարի ներդրում անողները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Դա, օրինակ, նշանակում է՝ մեծ տուն գնել Հայաստանում և քաղաքացիություն ստանալ։ Անշարժ գույքի շուկայում այս և այլ թեմաների մասին զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

— Պարոն Պարսյան, ինչպե՞ս եք գնահատում նախաձեռնությունը։

— Ասեմ, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու ավելի քիչ ծախսատար ձևեր էլ գոյություն ունեն գործող օրենսդրության շրջանակներում։ Եվ սա, ըստ էության, կառավարության հերթական քայլն է ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Նրանք պարբերաբար խոսում են ներդրումների հոսքի մասին, ներդրումային միջավայրի ապահովման մասին։

— Նախաձեռնության հրապարակումից հետո հիմնական մտահոգությունը այն եղավ, որ թուրքերը և ադրբեջանցիները կգան, կստանան քաղաքացիություն, ու կունենանք խնդիրներ։ Կա՞ նման ռեալ վտանգ։

— Անկեղծ, ես չեմ հասկանում, թե ինչներին է պետք լինելու թուրքերին և ադրբեջանցիներին Հայաստանի քաղաքացիությունը, քանի որ եթե խոսքը վերաբերում է այստեղ տնտեսական օբյեկտներ, գույք ձեռքբերելուն, ապա նրանք, Հայաստանում ուղղակի կազմակերպություն բացելով, կարող են ցանկացած գույք, հողակտոր ձեռք բերել, առնել։ Որևէ սահմանափակում չկա։
Այսինքն ինչո՞ւ պետք է նրանք դառնան ՀՀ քաղաքացի և ստանձնեն Հայաստանի քաղաքացիությունից բխող մի շարք պարտականություններ, պարտավորություններ և այլն։ Դա անհասկանալի է ինձ համար։ Օրինակ ծառայելու պարտականությունը, որը նրանց համար պետք է լինի։ Արդյո՞ք նրանք կուզեն գնան, ծառայեն Հայաստանի բանակում կամ Հայաստանում հարկեր վճարեն։

— Ռուսաստանի քաղաքացիների երկու մեծ հոսք եղավ Հայաստան, աժիոտաժ սկսվեց Հայաստանի անշարժ գույքի շուկայում, վարձակալության գները շատ բարձրացան։ Այստեղ կա՞ կարգավորման մեխանիզմ, որ մարդկանց տներից չհանեն՝ ուրիշին վարձով տալու համար։

— Սա բավականին լուրջ օրակարգային հարց է։ Այո, միգուցե տանտերերին ձեռնտու էր, որ ռուսները եկան, և վարձավճարները 2-3 անգամ ավելացան։ Բայց տեղացիները, որոնք վարձով են ապրում, խնդրի առջև կանգնեցին։ Նրանց եկամուտները 2-3 անգամ չեն ավելացել, որ իրենց կարողանան թույլ տալ բնակարան վարձել և ռուսների հետ մրցակցել անշարժ գույքի շուկայում։
Ակնհայտ է, որ հիմա կա բավականին լուրջ դժգոհություն։ Տեղացիներին հանում են, ռուսներին են ընդունում որպես վարձակալ։ Եվ նման օրինակներ բազմաթիվ են։ Եվ այս ամենը ուղղակի թողնված է շուկային։
Ուսանողներիցս մեկը առաջարկեց՝ եկեք վերին սահման դնենք։ Օրինակ, պետությունը որոշի, որ օրինակ Կենտրոնի 2-սենյականոց բնակարանը 150 հազար դրամից ավելի վարձով չի կարող տրվել։ Սա էլ հնարավոր տարբերակ է, բայց բարդ է, որովհետև սա կարող է առաջացնել շուկայում ուղղակի ստվերային գործարքներ։ Այսինքն մարդիկ կսկսեն ապօրինի ձևով այդ ամենը կազմակերպել, հատկապես, որ մեր անշարժ գույքի շուկան որևէ կերպ չի վերահսկվում, ոչ ոք հարկ չի վճարում։
Մարդիկ կան, որ մի քանի հատ բնակարան ունեն, վարձով են տալիս, և այդ բնակարանների գումարներն արդեն աստղաբաշխական թվերի են հասնում, և 1 դրամ հարկ չեն վճարում։ Եվ պետությունն էլ նրանց հետևից չի էլ գնում, չի էլ փորձում վերահսկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան