Երևանը տեր ունի՞, քաղաքում տիրող իրավիճակը գոհացուցի՞չ է․ Էռնեստ Ավանեսով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Երևանում ստեղծված իրվիճակը գոհացուցի՞չ է՝ հաշվի առնելով խայտաբղետ «կանգնակները»․ խայտառակ վիճակ է՝ արկղեր ու աղբամաններ են օգտագործվում որպես կանգնակներ։ Երևանի ավագանու այսօրվա նիստում այս մասին նշեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը՝ անդրադառնալով կայանատեղիների հետ կապված խնդրին։

«Ինչ օպերատիվ տվյալներ կան այս առումով»,- դիմելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվեց ավագանու անդամը։

«Իհարկե գոհացուցիչ իրավիճակ չէ, այլ տհաճ,- պատասխանեց Սարգսյանը։ – Կագնակների վերահսկողությունը ոստիկանությունն է իրականացնում և համապատասխան  տույժեր կիրառում»։

«Ես հասկանում եմ, որ ոստիկանության գործառույթները շատ են այդ առումով, բայց հարցս հետևյալ կոնտեքստում է․ քաղաքը տեր ունի՞, թե ոչ։ Մենք պետք է աշխատեցնե՞նք ոստիկանությանը, թե՞ պարզապես ասենք՝ իրենց գործառույթն է, և մի կողմ կանգնենք»,- արձագանքեց Ավանեսովը։

Մանրամասները՝ տեսանյութում։