Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում (e-justice) իրականացվող բարեփոխումներին՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նախատեսվում է ներդնել «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգ, ինչպես նաև նշել, որ ներկայումս գործուն քայլեր են իրականացվում «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի, հաշտարարության, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտներում թվայնացման օրակարգը, ինչպես նաև դրա ուղղությամբ նախարարության կողմից տարվող ներկայիս աշխատանքի ընթացքը:

Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵՄ առաջիկա բյուջետային աջակցության հիմնական ուղղությունները, որոնք ներառում են Արդարադատության նախարարության քաղաքականության մշակումը, քրեակատարողական հիմնարկները, պրոբացիան, հակակոռուպցիոն քաղաքականությունը, Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ հակակոռուպցիոն հաստատությունների կարողությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարական հաղորդակցության համատեքստում նախարարության կարիքների, ինչպես նաև այս ուղղությամբ ԵՄ կողմից տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցը:

Հանդիպման ավարտին ընդգծվել է Հայաստանի արդարադատության ոլորտում ԵՄ համագործակցության արդյունքում իրականացվող բարեփոխումային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև երկուստեք վերահաստատվել՝ համատեղ համագործակցության շարունակականության հրամայականը և հետագա քայլերը: