Առանձնացնել Նախիջևանում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումից, գրեթե անհնար է. Արմեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.05.2018 | 12:31«Առանձնացնել Նախիջևանում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումից, գրեթե անհնար է: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է տապալել այն գործընթացը, որը վարվում է Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը՝ ի պատասխան հարցի, թե Նախիջանում՝ հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցածի առնչությամբ որն է ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը:
«Կարծում եմ, որ Նախիջևանում տեղի ունեցածը այդ քաղաքականության շարունակությունն է»,- պատասխանեց արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան:
Մանրամասները՝ տեսանյութում: