ՌԴ-ից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն է իր դժգոհությունը հայտնել Մակրոնի հայտարարություններից

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բաքուն դժգոհությամբ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին։  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որւմ մասնավորապես ավում է․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն  Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները, որոնք արվել են հոկտեմբերի 12-ի  հարցազրույցում, համարում է  անընդունելի, միակողմանի, որում ակնհայտ աջակցություն է ցուցաբերվում Հայաստանին։ ԱԳՆ-ն նաև  կտրականապես հերքում է Ֆրանսիայի նախագահի անհիմն հայտարարությունները Ադրբեջանի հասցեին»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Ադրբեջանը չի հրաժարվել  Ֆրանսիայի միջնորդությունից  և հանդիպումներ են տեղի ունեցել 2022թ-ի փետրվարի 4-ին ու 2022թ-ի հոկտեմբերի 6-ին։

«Սակայն, Ֆրանսիայի նախագահի կողմից արված  հայտարարությունները Ադրբեջանի հասցեին, լուրջ  կասկածի տակ են դնում նրա չեզոքությունը ու միջնորդի դերում անկողմնակալությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ին Հայաստանին սատարող հայտարարությունների մեջ էր մեղադրել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնային։

Ի դեպ, ՌԴ-ն էլ նախօրեին էր հաղորդագրություն տարածել՝ Մակրոնի հայտարարությունների առնչությամբ ու իր դժոգոհությունը հայտնել։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԼՂ հակամարտության համատեքստում ՌԴ-ի հասցեին կոշտ քննադատություն էր հնչեցրել France 2-ին տված հարցազրույցում։  Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել էր ապակայունացնող դեր ունենալու մեջ։ Պատասխանելով հարցազրուցավար Կարոլին Ռուի այն հարցին՝ թե Ֆրանսիան ի՞նչ կարող է անել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համատեքստում, Մակրոնն ասել էր․

«Մենք հստակ դատապարտել ենք։ Անմիջապես զանգահարեցի նախագահ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որոնք մի քանի օր անց եկան Փարիզ։ Ֆրանսիան միջնորդ ուժերից մեկն է։ Այսպիսով, առաջին հերթին, ես ցանկանում էի, որ այս երկու երկրները հրավիրվեն Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սա, ի դեպ, նորագույն պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ընձեռեց, որպեսզի Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հանդիպեն: Ասեմ ձեզ Պրահայի հանդիպման կարևորությունը․ Եվրոպական խորհրդի նախագահի հետ միասին մենք հավաքեցինք Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, և որոշեցինք, որ առաջին հերթին կողմերը պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թվականի սահմանները: Ահա սպիտակ գիծը. թող ընդունեն եվրոպական առաքելությանը, որն այս օրերին մեկնում է հետագա խախտումները դիտարկելու համար, որպեսզի միջազգային հանրությունն այսուհետ կարողանա դիրքորոշվել և վերականգնել կարգն ու սահմանների նկատմամբ հարգանքը:

Իսկ այս սահմանին արդեն երկու տարի ի՞նչ է կատարվում։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա։ Այս հակամարտության հիմքում հակամարտություն կա։ Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության այս հակամարտությունը, միջամտեց հակամարտությանը և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանին։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից ապակայունացնող մանևր է, որը Կովկասում փորձում է անկայունություն հրահրել՝ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար։ Պարզ ասած, Ֆրանսիան այստեղ է, ներկա է և միջնորդ ուժ է: Իսկ հայերին չենք լքի»։

Էմմա Չոբանյան